Ժամանակակից տեխնոլոգիաները փոխում են սովորական իրերը ծննդյան իսկ օրից՝ հայտնում է Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր 8-րդ երեխայի առաջին բառը եղել է ոչ թե ավանդական «մայրիկ» կամ «հայրիկը», այլ «պլանշետը»:
Միացյալ Թագավորությունում 10 ծնողներից 7-ը թույլ են տալիս իրենց երեխաներին պլանշետից օգտվել օրական 3-4 ժամ: Խոսքը ոչ միայն դպրոցականների մասին է, այլև մինչև 2 տարեկան երեխաների:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մեծահասակները տարեկան միջինը մոտ 1 մլն ֆունտ են ծախսում իրենց երեխաների, հատկապես դեռահաս աղջիկների ու մինչև 5 տարեկան երեխաների համար էլեկտրոնային սարքերի գնման վրա: Այսօր իսկական բրիտանացի երեխան 4 էլեկտրոնային սարք է կիրառում: