Friday, 26 04 2024
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին

Ռուսաստանը խորտակվելով՝ Հայաստանին իր հետ կխորտակի. Աղասի Ենոքյան

Ուկրաինայի արևելքում գործող ռուս անջատողականներին տրվող աջակցությունը չդադարեցնելու համար օրերս ինչպես ԱՄՆ-ը, Կանադան, այնպես էլ ԵՄ-ն ընդլայնեցին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկն ու բնույթը: Նորվեգիան ևս նախատեսում է միանալ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել էր, որ նոր պատժամիջոցներն այսօրվա դրությամբ ամենակոշտն են և «դեռ կարող են էլ ավելի ծանր լինել»։

«Էներգետիկա, զենք և ֆինանսներ։ Մենք արգելափակում ենք որոշակի արտադրանքի արտահանումը, ընդարձակում ենք պատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի և ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք Ռուսաստան արտահանումը խրախուսող վարկերը և արգելափակում ռուսական տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը»,- ասել էր ԱՄՆ ղեկավարը։

ԵՄ պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի նավթարդյունաբերությանը, պաշտպանությանը, երկակի օգտագործման ապրանքներին և զգայուն տեխնոլոգիաներին։ Արևմտյան պատժամիջոցների են ենթարկվում նաև ռուսական ընկերություններ, որոնք մենաշնորհային դիրքեր ունեն հայաստանյան շուկայում՝ «Գազպրոմբանկ»-ն ու «ՎՏԲ»-ն, ապագայում նաև «Ռոսնեֆթ» ընկերությունը: Ուստի կարելի է ենթադրել, որ այդ ընկերությունների միջոցով Հայաստանի տնտեսությունը տուժելու է ուղիղ կերպով, իսկ ռուսական տնտեսության ճգնաժամից՝ անուղղակի: Երևանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և գործարարներին նախազգուշացրել է, որ ռիսկեր կառաջանան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն ասաց, որ Հայաստանին այլ ելք չի մնում, քան հետևել այդ պատժամիջոցներին: Համեմատելով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների դեպքում Հայաստանին տրված արտոնություններն ու ներկայիս իրավիճակում նույնատիպ սցենարի հնարավորությունը՝ նա ասաց, որ Իրանի դեպքում այդ բացառությունները հստակորեն չէին տրված Հայաստանին, Հայաստանի որոշ գործառույթների վրա աչք էին փակում պատժամիջոցներ սահմանողները: Սակայն, ըստ նրա, եթե հիմա Հայաստանին հստակ նախազգուշացվել է, ապա Հայաստանը պետք է պահպանի այդ պատժամիջոցները, պետք է մնա այդ ռեժիմի սահմաններում:

«Այս անգամ հաստատ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, հաստատ աչք չի փակի: Չեմ կարծում, թե հասկանալով Հայաստանի տնտեսական ծանրագույն պայմանները՝ Ռուսաստանը Հայաստանին թույլ տա դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը: Այլ բան, եթե Ռուսաստանը այլ ելք չունենալով, այսինքն՝ այլևս չկարողանալով վերահսկել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան՝ չստիպեր չդիֆերսիֆիկացնել: Ես կարծում եմ, որ հիմա էլ կարողանում է վերահսկել դա: Չեմ կարծում, թե ՌԴ-ն թույլ տա, որ Հայաստանը փորձի այլ գործընկերներ փնտրել»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանը խորտակվելով՝ Հայաստանին իր հետ կխորտակի:

Աղասի Ենոքյանն ասաց, որ կան, իհարկե, հնարավորություններ և անցքեր Հայաստանի համար, ազդեցությունը չի լինի ուղիղ, այլ անուղղակի: «Այնուամենայնիվ, իմ համոզմամբ՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ ՌԴ-ն Հայաստանին ըմբռնումով չեն վերաբերվի, ինչո՞ւ պետք է ըմբռնումով վերաբերվեն, դրա համար Հայաստանն ամենևին էլ հիմքեր չի տվել, որ իր համար փորձեն բացառություններ անել: Հայաստանը պարզապես չի համարվում վստահելի գործընկեր ԱՄՆ-ի համար իր քաղաքական կուրսի ընտրության պատճառով, իսկ ՌԴ-ն այն վիճակում է, որ որտեղից էլ հնարավոր լինի ստանալ տնտեսական հավելումներ, հաստատ կստանա՝ իր տնտեսական վատ վիճակը մեղմելու նպատակով»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում