Չինաստանը հրապարակել է առաջիկա հինգ տարիներին 100 միլիոն գյուղաբնակների քաղաքներ տեղափոխելու ծրագիրը, փոխանցում է BBC-ն:
Ինչպես նշվում է, դա չինացի քաղաքացիներին ըստ բնակության վայրի գրանցելու համակարգի բարեփոխումներից մեկը կդառնա:
Ներկա պահին գրանցման խիստ օրենքների պատճառով տասնյակ միլիոնավոր մարդիկ, ովքեր գյուղական բնակավայրերից քաղաքներ են տեղափոխվել, զրկված են սոցիալական փաթեթներից:
Չինական իշխանությունները հուսով են, որ քաղաքներում բնակիչների թվի աճը կնպաստի տնտեսության աճին: