Միջազգային վճարային Visa և MasterCard համակարգերը մտադիր չեն արգելափակել VTB-ի, Մոսկվայի բանկի և RSHB-ի (Ռոսսելխոզբանկի) քարտերը: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են ընկերությունների մոսկովյան գրասենյակներում:
«ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթը ազդեցություն չի ունենա Ռուսաստանում Visa-ի գործարքների վրա և չի պարտավորեցնի Visa-ին դադարեցնել կամ արգելափակել ֆինանսական ինստիտուտների գործարքները, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, կամ բանկերի գործարքները, որոնք սպասարկում են վճարային քարտերը: Մենք շարունակում ենք կատարել տարանցումները սովորական ռեժիմով»,- հայտնել է Visa-ի ներկայացուցիչը:
«Ներկայիս պատժամիջոցները տարածվում են դեպի ԱՄՆ կապիտալի շուկա կոնկրետ բանկերի հասանելիության վրա և չեն անդրադառնում մեր գործունեությանը»,- ասել է MasterCard-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի ԱՄՆ-ը ներմուծել է Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ թվով 4-րդ փաթեթը: