ABBA խմբի՝ Live At Wembley Arena անվանումով արխիվային համերգային ալբոմը կթողարկվի 2014-ի սեպտեմբերի 29-ին: Այս մասին ասվում է խմբի պաշտոնական կայքում: Ալբոմը կթողարկվի CD-ով և վինիլային տարբերակով:
ABBA-ի 40-ամյակին նվիրված ալբոմում կներառվի 1979 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի ունեցած համերգի ամբողջական ձայնագրությունը: Այնտեղ խումբը հանդես է եկել հաջակցություն Greatest Hits Vol 2 ալբոմի անցկացված միջազգային հյուրախաղերի շրջանակում: 25 ստեղծագործությունների շարքում են խմբի բոլոր հիթերը, ինչպես նաև նախկին չհրապարակված երկու ստեղծագործություններ (Gammal fäbodpsalm և I’m Still Alive)՝ Ագնետա Ֆելթսկոգի կատարմամբ:
Ալբոմի թողարկման գործադիր պրոդյուսերն է Լյուդվիգ Անդերսոնը՝ ABBA-ի մասնակիցներից մեկի՝ Բեննի Անդերսոնի որդին: Ալբոմում նա ձգտել է պահպանել իսկական համերգային մթնոլորտը: