Այսօրվանից՝ հուլիսի 29-ից, «Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է պտուղ-բանջարեղենի և ձկնային պահածոների ներմուծումը Ռուսաստան: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը:
Նշվում է, որ պտուղ-բանջարեղենի և ձկնային պահածոների բազմակի ուսումնասիրությունների արդյունքում «սպառողների պաշտպանության և իրավունքների ոլորտում բացահայտվել են օրենսդրական մի շարք խախտումներ»:
Խախտումներ են արձանագրվել հետևյալ ձեռնարկությունների մթերքներում՝ Շևչենկոյի անվան ՍՊԸ, «Օդեսայի պահածոների գործարան», «Նեժինի պահածոների գործարան», «Վինտար» գինու գործարան, «Ալֆա-Էտեքս» և «Հարավային RKK»: