Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914-ի թվականի հուլիսի 28-ին և ավարտվեց 1918-ի նոյեմբերի 11-ին: Դրա անմիջական առիթը Սարաևոյում ավստրիացի դուքս Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ուսանող Գավրիլ Պրինցիպի կողմից, որը «Մլադա Բոսնիա» գաղտնի կազմակերպության անդամ էր:
Համաշխարհային հանրությունը սկզբում համեմատաբար զուսպ արձագանքեց այս փաստին: Սակայն գերմանական և հունգարական իշխող շրջանակները որոշեցին օգտվել այդ սպանությունից՝ որպես պատերազմի պատրվակ: Հուլիսի 5-ին Գերմանիան Ավստրո-Հունգարիային խոստանում է աջակցել Սերբիայի հետ հակամարտության դեպքում:
Հուլիսի 23-ին Ավստրո-Հունգարիան հայտարարում է, որ Սերբիան է կանգնած Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետևում և նրան վերջնագիր է հայտարարում՝ պահանջելով կատարել պայմանները: Դրանց թվում էր՝ պետապարատի և բանակի զտում սպաներից և պաշտոնյաներից, ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալություն, ընդ որում՝ պետք է թույլ տային, որպեսզի Ավստրո-Հունգարիան սերբական տարածքում անցկացներ հետաքննություն: Պատասխանի համար Սերբիան ուներ 48 ժամ:
Հուլիսի 25-ին Գերմանիան սկսում է գաղտնի մոբիլիզացումը: Հուլիսի 26-ին Ավստրո-Հունգարիան համընդհանուր զորահավաք է հայտարարում՝ զորքեր կենտրոնացնելով Սերբիայի և Ռուսաստանի հետ սահմաններին:
1914-ի հուլիսի 28-ին՝ հայտարարելով, որ վերջնագրի պայմաններն իրականացված չեն, Ավստրիան Սերբիային պատերազմ է հայտարարում: