Քրեագիտության մեջ առաջին անգամ մատնահետքերը կիրառվել են 1858 թվականի հուլիսի 28-ին: Այն այսօր ամենատարածված կենսաչափական տեխնոլոգիան է:
1853-1878թթ. Հնդկաստանում ծառայող Վիլյամ Գերշելն առաջին եվրոպացին էր, ով որոշեց մատնահետքերը կիրառել խուզարկության նպատակով: 1858-ի հուլիսի 28-ին Գերշելն առաջարկել է մատների դրոշմը կիրառել շրջանային բանտերից մեկում: Այսպես էլ սկսվեց քրեագիտության մեջ մատնահետքերի կիրառությունը:
Գերշելից անկախ՝ անձի ինքնությունը հաստատելու համար մատնահետքերի կիրառման օգտին է արտահայտվել Տոկիոյի հիվանդանոցներից մեկում աշխատող Հենրի Ֆոլդսը, իսկ 1880-ին բրիտանական Nature գիտական ամսագրում հրապարակվել է նրա հոդվածն այդ մասին: