ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը ուրբաթ օրը խոստովանել է, որ Ուկրաինայում հումանիտար ճգնաժամ է տեղի ունենում` դրանում մեղադրելով աշխարհազորայիններին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Մենք գիտենք, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ է»,- ասել է Հարֆը:
«Երբ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, անջատողականներն ինքնաթիռներ են խփում և հարձակվում խաղաղ բնակչության վրա, ապա հումանիտար ճգնաժամի իրավիճակ է ստեղծվում»,- ասել է նա: