Պորտուգալիայում վաճառքում են հայտնվել մրգերի բույրերով ջինսեր: Այս մասին հայտնում է Mirfactov պորտալը:
Պորտուգալական Salsa բրենդը թողարկել է մրգային բույրերով ջինսերի Colette Fragrance շարքը: Գործվածքում պարունակվող հատուկ միկրոպարկուճները դիմանում են 20 անգամ լվացման:
Ջինսերը, կախված գույներից, ունեն տարբեր մրգային բույրեր: