ԵՄ-ն Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված պատժամիջոցների իր ցուցակում կավելացնի ուկրաինացի և ռուս 15 քաղաքացիների անուններ, ինչպես նաև 18 ընկերություններ:
Ավելի վաղ ԵՄ անդամ 28 երկրների դեսպանները որոշում են կայացրել ընդյալնել պատժամիջոցների ցանկը, որտեղ ներկա պահին 72 անուն է ներառված:
Bloomberg-ի հաղորդմամբ, հնարավոր է՝ ցուցակում հայտնվեն ՌԴ-ն Անվտանգության դաշնային բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: