Microsoft-ի գլխավոր տնօերն Սաթյա Նադելան պաշտոնապես հաստատել է Windows-ի հիմնական տարբերակները մեկում միացնելու մտադրության մասին: Միացյալ պլատֆորմը հնարավոր կլինի տեղադրել տարբեր սարքավորումների վրա՝ համակարգիչներ, նոութբուքեր, սմարթֆոններ և պլանշետներ, գրում է hitech.vesti.ru-ն:
«Դա նշանակում է, որ օպերացիոն մեկ համակարգը հարմար կլինի տարբեր չափերի էկրաններին: Նախկինում Windows-ի տարբեր տարբերակների վրա մեր մի քանի թիմեր էին աշխատում: Այժմ մենք մեկ ընդհանուր թիմ կունենանք: Դա հնարավորություն կտա ունիվերսալ Windows հավելվածներ մշակել»,- ասել է Նադելան:
Նրա խոսքերով՝ ընկերությունը մտադիր է նաև միավորել հավելվածների, մշակողների համար նախատեսված պլատֆորմների խանութները: