LG Chem ընկերության ներկայացուցիչները Reuters գործակալությանը հայտնել են, որ ընկերությունը ծրագրում է գործարկել էլեկտրամոբիլներին հավելյալ 300կմ/ժ ընթացք ապահովող մարտկոցների թողարկումը:
Ընկերության ներկայացուցիչները, սակայն, չեն նշել, թե կոնկրետ որ էլեկտրամոբիլների վրա են մտադիր տեղադրել այդ մարտկոցները: Նշենք, որ LG-ն համագործակցում է ինչպես ամերիկյան GM-ի, այնպես էլ Renault-ի և մի շարք այլ ապրանքանիշների հետ: Սակայն, ելնելով որոշ շշուկներից կարելի է եզրակացնել, որ խոսքն ամերիկյան կոնցեռնի մասին է: