Օրերս սկանդալային երգչուհի Լեդի Գագան համացանցում տեղադրել է իր բաց լուսանկարը, հայտնում է eg.ru-ն:
Գագան կարող է զրկվել Instagram-ի իր էջից. այդ սոցցանցի կանոններով՝ արգելվում է այնետեղ մերկ լուսանկար տեղադրել:
Հենց այդպիսի լուսանկար է օրերս իր էջում տեղադրել երգչուհին: Լուսանկարն արվել է իր անհատական ինքնաթիռով թռիչքի ժամանակ: լուսանկարում պարզ երևում է գագայի մերկ կուրծքը: Այդ լուսանկարի համար սոցցանցի մոդերատորները նախազգուշացում են գրել երգչուհուն, որում նրան տեղեկացրել են, որ եթե նման բան կրկնվի, չնայած շատ հայտնի լինելուն՝ նրա էջը կարող է հեռացվել: