Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Անչափահաս հանցագործների թիվը նվազել է

«Վերջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվը նվազել է՝ 212-ից դառնալով 180»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ հանցագործություն կատարած անձանց քանակը եղել է 180, հիմա դարձել է 160:

«Գրանցվել է սպանության՝ 1 և անչափահասի նկատմամբ թրաֆիքինգի ևս մեկ դեպք, ընդ որում՝ աշխատանքային, սեռական բնույթի թրաֆիքինգի դեպք չի հայտնաբերվել»,- ասաց Նելլի Դուրյանը:

Նվազել են նաև դպրոցներում ու դրանց հարակից տարածքներում թմրամիջոց օգտագործելու, խուլիգանության, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, փոխարենը ավելացել է ապօրինի զենք պահելու դեպքերը՝ նախորդ տարվա 3-ի փոխարեն արձանագրվել է 7 դեպք:

Կատարված հանցագործություններից առաջին տեղում գողություններն են և մարմնական վնասվածքները:

Նելլի Դուրյանը շեշտեց, որ անչափահասների մոտ կրկնահանցագործություններ չեն նկատվել: Այս պահին անչափահասների քրեակատարողական հիմնարկում գտնվում է 10 անձ, այդ թվում նաև՝ նախորդ տարիներին հանցագործություն կատարածները:

Նելլի Դուրյանը ընդգծեց, որ աշխատում են նաև երիտասարդների հետ, բացի դպրոցներից՝ այցելում են նաև բուհեր և կատարում հոգեբանական աշխատանքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում