Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Գուցե Ս. Սարգսյանը Բադեն-Բադեն պիտի գնա, դրա համար է ձգձգվում. Նիկոլ Փաշինյանը ներկա է Շանթի դատին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 16-ին Շանթի և ընկերների գործով դատավարությանը ներկա է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր պարտքն է համարել լինել այստեղ, և դրա մեջ առանձնապես մեծ իրադարձություն չի տեսնում:

«ՔԿՀ-ներում էլ այցելել եմ Շանթին և ընկերներին, հանդիպել եմ, զրուցել: Իմ ներկայությունը որևէ դատավարական գործողության հետ կապ չունի, որովհետև ես Մնացական Մարտիրոսյանի և իր նման դատավորների վարած դատավարական գործողություններին, անկեղծ ասած, լուրջ չեմ վերաբերվում, որ իմ այցելությունը կապված լինի դրանց հետ»,- ասաց նա:

Հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ ուրիշ պատգամավորներ չեն գալիս այս նիստերին, Փաշինյանը նշեց, թե մեկնաբանություն չունի: Պատգամավորին հիշեցրինք՝ Շանթի հայրը՝ Շահեն Հարությունյանը, կարծիք հայտնեց, թե ձգձգում են, վճիռը չեն հրապարակում, թեպետ արդեն որոշված է ներսում: Պատգամավորն ասաց. «Գիտեք, ըստ էության, մենք մոտավորապես գիտենք՝ ինչ դատավճիռ է լինելու, ձգձգելը կարող է կապված լինել նրա հետ, որ Սերժ Սարգսյանը Լատինական Ամերիկայում է կամ գուցե հիմա էլ Բադեն-Բադեն գնալու գործ ունի: Ես, անկեղծ ասած, մեծ տարբերություն չեմ տեսնում արագության և ելքի միջև: Գուցե Մնացական Մարտիրոսյանը պետք է փորձի երկու ամիս իմանալ Սերժ Սարգսյանի կարծիքը, հրահանգները, ժամանակ կարող է ծախսվել: Չեմ բացառում, որ էդպիսի տեխնիկական խնդիր լինի»:

Հարցին՝ հանրային մեծ ուշադրությունը որևէ կերպ չի՞ կարող ազդել արդար դատավճռի կայացման վրա, Փաշինյանը նշեց, թե եթե էդպես լիներ, Հայաստանում կոռուպցիա չէր լինի, որովհետև կոռուպցիոն բոլոր դեպքերը հանրային մեծ ուշադրության ներքո են, բայց ինչպես տեսնում ենք՝ կոռուպցիան առանձնապես չի նվազում: «Խնդիրն այն է, որ հանրային ուշադրությունը կարևոր հանգամանք է, պարզապես պետք է փորձենք դա տրանսֆորմացնել, վերածել կոնկրետ քաղաքական արդյունքների, ինչը, ցավոք, առայժմ չի ստացվում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում