Հոլիվուդյան գեղեցկուհի Միլա Կունիսը, անկախ հղիությունից, շարունակում է ուրախացնել երկրպագուներին՝ հանրության առաջ ներկայանալով: Աստղը տարբեր միջոցառումների, ինչպես նաև կարմիր գորգերի հյուր է:
Այս անգամ հղի կինը, որը մոտ ժամանակներս զավակ կպարգևի սիրելիին՝ կինոաստղ Էշթոն Քաթչերին, երեկ հայտնվել է ռեժիսոր Փոլ Հագիսի «Երրորդ անձը» ֆիլմի պրեմերայի ժամանակ:
30-ամյա Միլան կարմիր գորգի համար ընտրել է սև կարճ զգեստ. չնայած կլորացած փորիկին՝ դերասանուհին նախապատվություն է տալիս բաց զգեստներին: