Հայտնի բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին ուրախացրել է երկրպագուներին ամսագրի համար նոր ֆոտոշարքով:
29-ամյա աստղը դարձել է Glamour ամսագրի հերոսուհին, որի էջերին նա հայտնվել է հոյակապ զգեստներով: Կինոդերասանուհին փայլերես ամսագրին անկեղծ հարցազրույց է տվել, որտեղ պատմել է Ջեյմս Ռայթոնի հետ ամուսնության մասին՝ ընդունելով, որ ամուսնության մասին որոշումը հանկարծակ է ընդունել:
«Երբ Ջեյմսը ինձ առաջարկություն արեց, ես կարծեցի… հմմ, ես դա երբևէ չեմ արել՝ կարելի է փորձել: Ինձ թվաց, որ դա ուրախ գաղափար է, ու համաձայնեցի»,- ծիծաղելով պատմել է աստղը: