Աստղային մայրիկ Քրիստինա Ագիլերան երազում է երկրորդ երեխային սեփական երգերի ներքո ունենալ: Երգչուհու պլանների մասին պատմել է նրա ընկերը:
«Նա ասում է, որ թուլանում է, երբ լսում է սեփական երգերը»,- նշել է Ագիլերայի շրջապատից աղբյուրը:
«Նա հուսով է, որ ի վիճակի կլինի երգել ծննդաբերության ժամանակ, և դա կհեշտացնի երեխայի լույս աշխարհ գալը»,- ավելացրել է աղբյուրը:
Մինչդեռ Քրիստինան երկրորդ երեխային սպասելիս տարօրինակ համային նախընտրություններ է ձեռք բերել:
Երգչուհին միայն կիսավառված սնունդ է ուտում: