Monday, 20 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
19:20
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է
Իրանի նախագահի մահվան մեղադրանքը կուղղվի Իսրայելին
18:22
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ովքեր կառաջադրվեն Իրանում. գլխավոր մրցակիցները
Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
Բաքուն Իրանի նախագահի զոհվելու առթիվ ակնարկներ է անում՝ խեղաթյուրելով փաստերը
17:50
ՆԱՏՕ-ի առանձին երկրներ Ուկրաինայում արդեն վերապատրաստում են զինված ուժերի մարտիկներին. Էստոնիայի վարչապետ
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի ռուսաստան նվազել են, դեպի ամն՝ ավելացել
Կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
17:30
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները
Կիրանցի մոտից 14 անձ բերման է ենթարկվել
ԱԺ նիստերի օրակարգում 19 հարց է ընդգրկվել
Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան
Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
ՄՔԴ-ն դիմում է ներկայացրել Նեթանյահուի, Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման հրամաններ ստանալու համար
Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Մենք դեռ ոչ մի փակված աղբավայր չունենք, քանի դեռ նորը չենք կառուցել՝ հինը չենք կարող փակել
Մեհրաբյան online
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ի՞նչ և ինչո՞ւ չէր կարող անել Միկոյանը 37թ.. բացառիկ զրույց ՀԽՍՀ ՊԱԿ-ի աշխատակից Արսեն Մարտիրոսյանի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԽՍՀ ՊԱԿ-ի աշխատակից, ռազմական պատմաբան, Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ հատորյակների մի ամբողջ հավաքածուի՝ «Միֆեր Ստալինի մասին», «Միֆեր Բերիաի մասին», «Միֆեր Հայրենականի մասին» և այլ հատորներ, հեղինակ, Հայրենական մեծ պատերազմին նախորդող շրջանի մասին հարուստ արխիվային նյութերի տիրապետող Արսեն Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, Երևանի ավագանին ապրիլի 30-ին որոշում է կայացրել սովետական պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրել մայրաքաղաքի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ՝ Գևորգ Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում։ Սակայն այս որոշումը հանրային մեծ քննարկման թեմա է դարձել: Միկոյանի հուշարձանի տեղադրման որոշմանը դեմ արտահայտվողները հիշեցնում են, որ Անաստաս Միկոյանը մասնակցել է ստալինյան բռնություններին, նրա կարգադրությամբ հազարավոր հայեր են գնդակահարվել, նա Արևմտյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերում թուրքամետ կողմնորոշումով է հանդես եկել: Բազմաթիվ փաստեր ու փաստաթղթեր են մեջբերվում: Կան, իհարկե, փոքրաթիվ մարդիկ, որ հանդես են գալիս ի պաշտպանություն այդ պատմական անհատի: Ի՞նչն եք Դուք նշանակալի համարում Միկոյանի կերպարի հարցում:

– Ես  բավականին հիասթափված եմ նրանից, որ հայաստանյան հասարակությունում հենց Միկոյանի հարցում են կարծիքները  բաժանվում: Միկոյանն ակնառու քաղաքական գործիչ է եղել, մարդ, ով ըստ արժանվույն է ներկայացրել փոքրիկ Հայաստանը: Այո՛, ես հասկանում եմ, որ այն խնդիրները, որոնք Միկոյանի հետ կապված բարձրացվեցին էլ ավելի մեծ հնչեղություն ստացան ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Ռաչինսկու մեկնաբանություններից հետո, բայց դրանք անտեղի են: Առաջին հերթին լեհերը չպետք է միջամտեն, դա հայերի հարցն է, Երևանի իշխանությունների հարցն է, ու խոսել կատինյան ողբերգության մասին՝ պետք չէ, քանի որ Միկոյանը Կատինի հետ կապ չունի: Ի դեպ, Կատինը սկզբից մինչև վերջ  սարքված պատմություն է, լեհ սպաների գնդակահարության որևէ փաստաթուղթ գոյություն չունի, դա կեղծիք է, ու դա ապացուցված է ռուսաստանցի գիտնականների և պատմաբանների կողմից՝  առաջին հերթին Սերգեյ Յուրևիչի և Վլադիսլավ Նիկոլայևիչ Շվեդի կողմից: Հիանալի վերլուծական աշխատանքներ են, որոնք նրանք հրապարակել են, և դրանք հստակ ցույց են տալիս, որ նման բան չի եղել, լեհ սպաներ չեն գնդակահարվել, առավել ևս՝ այդպիսի մասշտաբային կերպով: Այնպես որ, Միկոյանին վերագրել Կատինը և դրա պատճառով  ասել, թե պետք չէ տեղադրել հուշարձան՝ հիմարություն է:

Միկոյանը ոչ միայն ակնառու քաղաքական, պետական գործիչ է, Միկոյանն առաջին հերթին սովետական տնտեսության գլխավոր հիմնադիրներից մեկն է, եթե նա չլիներ, ապա ԽՍՀՄ-ում չէր ձևավորվի սննդի արդյունաբերություն: Այս փաստը պետք է հստակ հասկանալ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ չէր լինի Կարմիր բանակի լավ զարգացած թիկունք: Դա ևս Միկոյանի արժանիքն է: Ի դեպ, ասեմ, որ իր որդիներից մեկը մահացավ այդ ամենի արդյունքում, սա ևս պետք է հաշվի առնել: Ուստի նրա մասնակցությունն այս կամ այն քաղաքական գործընթացներում, որոնք եղել են 30-ական, 40-ական թթ., քննարկելն անիմաստ է: Նա չէր կարող պարզապես այլ կերպ գործել, քանի որ դա թիմային  աշխատանք էր, թիմային քաղաքականություն, իսկ այդ թիմի գլխին կանգնած էր Ստալինը, մեղադրել նրան, որ նա մասնակցել է իբրև թե հայերի ցեղասպանությանը և նրան վերագրել գնդակահարություններ՝ հիմարություն է, երկրորդ հերթին՝ նրան դնել միևնույն հարթակին, ինչ երիտթուրքերին, կներեք ինձ, ինչպես կարելի էր այդպես վարվել, ինչպես կարելի է Միկոյանին հայ ժողովրդի ցեղասպանություն վերագրել:

Ի վերջո, ես կցանկանայի ընդգծել նրա առանցքային դերակատարությունը 1956թ. լեհական ճգնաժամի հաղթահարման գործում. նա անձնապես  կարողացավ պաշտպանել իր դիրքորոշումը, որի արդյունքում թույլ չտվեց սովետական զորքերի մուտքը Վարշավա: Ես կցանկանայի ընդգծել նրա բացառիկ, ֆանտաստիկ  դերակատարությունը Կարիբյան ճգնաժամում, նա գիտեր, որ կինը Մոսկվայում մահանում է, ու Կուբայում բանակցում էր միջուկային պատերազմի կանխարգելման շուրջ, աշխարհը փրկվեց, այդ թվում՝ նրա շնորհիվ: Ինչպե՞ս կարելի է այդպիսի ավանդից հետո կասկածել հուշարձանի տեղադրման հարցում:

Հայերի շրջանում նման մասշտաբի, նման հզորության գործիչները շատ չեն: Այո՛, կան գիտնականներ, այո՛, կան գրողներ, այո՛, կան ռեժիսորներ, որոնք իսկապես համաշխարհային փառք են վայելում, բայց նման մակարդակի քաղաքական գործիչներ հայ ժողովուրդը չունի, միայն Միկոյանը: Ես Երևանի իշխանությունների փոխարեն, թող ներեն ինձ նման համարձակության համար,  կտեղադրեի ոչ միայն Անաստաս Միկոյանի, այլ Միկոյան եղբայրների՝ Անաստաս Միկոյանի ու Արտյոմ Միկոյանի հուշարձանը: Նրանց ավանդը ֆանտաստիկ  է սովետական քաղաքակրթության ձևավորման  հարցում, այդ թվում՝ Սովետական Հայաստանի: Եթե մենք սա չհիշենք, ապա, կներեք, ինչ է մնում ժողովուրդներից:

– Միկոյանի քաղաքական անցյալից բավականին աղմկահարույց փաստաթղթեր են արխիվներից դուրս բերվել: Ռուսաստանի պետական արխիվում հայտնաբերվել էր Եժովի ստորագրությամբ 1937թ. սեպտեմբերի 22-ով թվագրված մի փաստաթուղթ, որով Եժովը տեղեկացնում է Ստալինին այն մասին, որ Միկոյանը խնդրում է «Դաշնակցական և այլ հակասովետական տարրերից» գնդակահարվողների թիվն ավելացնել 700 մարդով: Նույն փաստաթղթով Եժովն ինքն առաջարկում է գնդակահարվողների թիվն ավելացնել 1500 մարդով, և նախկին թիվն էլ ունենալով՝ այն հասցնել 2000-ի: Այդ փաստաթուղթը ստորագրել են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը: Չէ՞ որ սա փաստ է:

– 1937-1938թթ. ռեպրեսիաները հրահրված են եղել ոչ Միկոյանի, ոչ Ստալինի կողմից, դա եղել է սադրանք տեղական քարտուղարների մի ոչ այնքան մեծ խմբի կողմից, որը ղեկավարվում էր Նիկիտա Խրուշչովի և Ռոբերտ Ինդրիկովիչ Էյխեի կողմից: Հենց նրանք էին սադրել այդ ռեպրեսիաները, ու երբ ռեպրեսիաները տարածվեցին ողջ Սովետում, նա այդ շրջանում չէր կարող դիմագրավել դրանց, քանի որ նա միայն այդ քարտուղարներից մեկն էր, նա այդ ժամանակ դեռ չէր տիրապետում այն իշխանությանը, որը սովորաբար նրան վերագրում են: Միկոյանը ևս ստիպված էր գնալ այդ ուղով: Ի դեպ, ասեմ, որ պետք չէ կարծել, թե նրանք, ովքեր դատապարտվել են 1937թ.՝  եղել են անմեղ: Եղել են անմեղներ իհարկե, ես սա ասում եմ որպես նախկին ԱԱԾ աշխատակից, եղել են մեղավորներ՝ խորը մեղավորությամբ, որոնք վաստակել էին պատիժ, թեև դրանով անմեղների արյունը չես փրկի: Ամեն դեպքում, ընդունելով այս փաստերը, չի կարելի  մոռանալ Անաստաս Միկոյանի գլխավոր ավանդների  մասին: Եթե մենք այդքան հեշտությամբ  դուրս բերենք  մեր հիշողությունից, ապա ինչ կմնա մեզ: Ի վերջո, նայեք Եվրոպային, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց Նապոլեոնին: Իսկ փոքրիկ Հայաստանը չի կարողանում հպարտանալ իր հեղինակավոր զավակով: Այստեղ հարցը ունի մեկ միանշանակ պատասխան: Երևանի ավագանին բացարձակապես ճիշտ է վարվել, պատմականորեն արդար, և պետք է տեղադրել այդ հուշարձանը, բայց ընդգծում եմ, որ կցանկանայի Միկոյան եղբայրների հուշարձանը լիներ:

– Ամեն դեպքում, գնդակահարությունների ցուցակների փաստաթղթերը, ռեպրեսիաների մասին փաստերը, այլ ոճրագործ նախաձեռնությունների մասին տեղեկությունները, թեև դրանք միգուցե այսօր դժվար է  ապացուցել, բացասական տրամադրություններ են ստեղծում, թեկուզև Միկոյանը եղել է աշխարհաքաղաքական հզոր գործիչ: Նման խնդրահարույց դեպքերում միգուցե ճիշտը հուշարձանի տեղադրումից խուսափելն ու հանրության կարծիքը հաշվի առնելն է, չէ՞ որ խոսքը Երևանի մասին է, և միգուցե բնակիչները ովքեր դեմ են, անարգեն արձանը, ինչպես և խոստանում են:

– Եթե որևէ հայի ձեռքը կարող է բարձրանալ հուշարձանի, Միկոյանի հուշարձանի վրա, ապա նրանք այլևս հայեր չեն լինի, նրանք թուրք կլինեն, միայն թուրքերը կարող են իրենց թույլ տալ նման բան Միկոյանի նկատմամբ: Ավագանին այդ հարցը կարող է շատ հեշտ լուծել հանրաքվեի միջոցով: Եթե մեծամասնությունը կլինի կողմ հուշարձանի տեղադրմանը, ապա այն կտեղադրվի, եթե ոչ, ապա՝ ոչ: Սա էլեմենտար ժողովրդավարական գործընթաց է, հանրային կարծիքի հարցում: Իմ կարծիքով՝ այդ մարդու հուշարձանը պետք է լինի Երևանում և իր հայրենիքում: Իսկ ինչ վերաբերում է պատմության մեջ իր վաստակին, թող դա մնա պատմաբաններին: Պետք չէ այդ հարցը քաղաքականացնել,  դա շատ վտանգավոր բան է, կարող է վատ ավարտ ունենալ:

– Պնդում կա, որ նա պարզապես չի կարողացել շատ հարցերում դուրս գալ Ստալինի դեմ:

– Ո՛չ, ինչ եք ասում: Նա բավականին ակտիվ կերպով պաշտպանել է շատ բոլշևիկների, որոնց անօրինական կերպով ցանկանում էին մեղադրել: Նա շատ բան է արել Հայաստանի համար, Հայաստանի արդյունաբերության, սննդի արդյունաբերության համար: Նա շատ բան է արել հայ ժողովրդի համար մշակույթի և պատմության ոլորտներում, որովհետև Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրումը նաև նրա նախաձեռնությամբ է տեղի ունեցել, Հայաստանում ձևավորվեցին արդյունաբերության ճյուղեր, որոնք մինչ այդ չկային, թեև նա պատասխանատու էր միայն սննդի և թեթև արդյունաբերության համար, նա զբաղվում էր  ծանր արդյունաբերության հարցերով ևս, քանի որ  ծանր արդյունաբերության, քիմիական արդյունաբերության արտադրանքը անհրաժեշտ էր թեթև և սննդի արդյունաբերության համար: Այսինքն՝ նա շատ բան է արել, լայն գործունեություն է ծավալել, դա մոռանալ չի կարելի:

– Ամեն դեպքում 1937թ. ցուցակների ներքո կա նրա ստորագրությունը, որն էլ հենց այս տրամադրությունների պատճառն է: Դա հերքո՞ւմ եք:

– 1937թ. Միկոյանն իսկապես եղել է Հայաստանում ու իսկապես զբաղվում էր այդ խնդրով, բայց Մալենկովի հետ միասին: Այդ հանձնաժողովի առաջին ջութակի գործն էր ստանձնել ոչ թե Միկոյանը, այլ Մալենկովը, դա հստակ պետք է հասկանալ: Երկրորդ՝ որքան որ հնարավոր էր նա պաշտպանում էր իր հայրենակիցների շահերը և նրանց, ովքեր պաշտպանության կարիք ունեին: Բայց ամեն ինչ չէ, որ նրա  ուժերի սահմաններում էր: Ի վերջո, պետք է հասկանալ այդ ժամանակները: Եթե նա ավելի շատ խոսեր, նա ինքը կմահանար, և վերջ: Առավել ևս, երբ այդ շրջանում և որոշակի մի մեծ շրջան Ստալինը սկսել էր նրան խեթ նայել, քանի որ նա շատերին էր պաշտպանում կամ Ստալինին խնդրում շատերի համար, բայց բոլորին միանգամից չէր կարող պաշտպանել: Նա այդ փուլում մի որոշ ժամանակ եղել է Հայաստանում Մալենկովի հանձնաժողովի հետ միասին: Այո՛, դա փաստ է, որը ես չեմ հերքում, բայց դրանից ռազմավարական հետևություններ անել առ այն, որ նա մասնակից  է հայ ժողովրդի  ցեղասպանությանը, դա հիմարություն է: Պետք է առաջին հերթին նայել, թե ինչ են արել Հայաստանի պարտիական քարտուղարները այդ ժամանակ, քանի որ հենց նրանք էին ներկայացնում գնդակահարության ցուցակները, հետո է միացել НКВД-ն: Դա պետք է իմանալ՝ պատմական դեմքերի վրա ավելորդ պատասխանատվություն չդնելու համար: Խրուշչովը համարձակվեց գտնել 40 հազար կուլակ, որոնց պետք էր գնդակահարել: Ես երկար ժամանակ աշխատել եմ ՀՀ ԱԱԾ-ում ու հիշում եմ արխիվները, ոչ բոլոր դեպքերում է Միկոյանը համաձայնել հայաստանյան պարտիական առաջին քարտուղարների եզրակացությունների հետ: Ես սա պաշտոնապես կարող եմ հայտարարել՝ որպես ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից, ոչ բոլոր դեպքերում:  Իսկ այլ կերպ նա չէր կարող, դա պետք է հստակ հասկանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում