Friday, 31 05 2024
Նաև բարոյականությունն է սառեցված. հասարակական կարգը վտանգի տակ է
Երևանի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ զանգվածային անկարգություններ են կատարվել․ ՔԿ-ն հայտնում է ձերբակալվածների մասին
Երկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանը
Վաղը մեկնում ենք Գյումրի. հանրահավաք է լինելու. Գալստանյան
Ով բանտ չի դրվել այս իշխանության օրոք, վաղը պիտի պատասխան տա. Գալստանյան
Գալստանյանը իշխանությանը մեղադրեց իրենց շարքերում բզերով կանայք ներդնելու համար
Ոչ մի վայրկյան չեմ զղջում. Գալստանյանը ամփոփեց օրը
Գալստանյանի համառ փորձերը ձախողվեցին. բախումներ չեղան
Մարտահրավերների ենք բախվում 3 կողմից, ընդ որում՝ որոշակի փուլում նրանք կարող են միավորվել
Դատախազությունը պահանջում է նախկին նախարարարից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք
Տաճարի Բագրատը շատ արագ վերածվեց փողոցի Վազգենի. մեղք է նրան արքեպիսկոպոս ասելը
Սա ձեռառնելիք է սեփական հասարակության նկատմամբ․ ռուսական ալիքները պետք է հեռացվեն հայկական եթերից
ՔՊ-ն Միրզոյանի հետ քննարկել է խաղաղության գործընթացը
Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ
21:30
ԱՄՆ-ն Իտալիային է փոխանցել 60 մլն եվրոյի արվեստի 600 գողացված ստեղծագործություն
Արդյո՞ք Հայաստանը ցանկանում է դուրս գալ ռուսական ուղեծրից
Ճանապարհների եզրերին տեսանելի են որոշակի նստեցումներ. Սանոսյան
Արևմուտքի և Պուտինի փոխադարձ վախերը
21:10
Չինաստանը չի մասնակցի Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովին
ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումն ու Կովկասը
Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Ծովասար գյուղի տներից մեկին կից տեղի է ունեցել անասնագոմի փլուզում․ կա տուժած
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի գործով նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին․ ՔԿ նախագահ
Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավթովթար․ կան տուժածներ
20:10
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են 75 ռազմագերիներով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԻՊ աշխատակազմը տեսակցել է բողոքի ակցիայի անցկացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին
Հունիսի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի տրոլեյբուսային համար 1 և 9 երթուղիների սպասարկումը
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները
Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնելու 2026-ից

Ուկրաինայում ՀՀ դեսպանն ամենավերջին հայհոյանքներով սպառնացել է լռեցնել հայ նկարչին. «Կհասնեմ Կիև՝ կտեսնես»

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանն ամենատգեղ հայհոյանքներով սպառնացել է Կիևում բնակվող հայազգի գեղանկարիչ Բորիս Եղիազարյանին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին մեզ ասաց ինքը՝ Բորիս Եղիազարյանը:

Հայ գեղանկարչի խոսքով՝ երեկ մեզ տված իր հարցազրույցից հետո, որը հրապարակվել է այսօր՝ «Անդրանիկ Մանուկյանը խայտառակում է մեզ Ուկրաինայում» վերտառությամբ, իրեն է զանգահարել Անդրանիկ Մանուկյանն ու ասել, թե նա ինչ իրավունք ունի իր մասին նման կարծիք հայտնելու, ապա հավելել. «Ի՞նչ ես ուզում ինձնից»:

Եղիազարյանի խոսքով՝ ինքը փորձել է բացատրել, որ Մանուկյանի անձի դեմ ոչինչ չունի, պարզապես խոսել է որպես դեսպան նրա սխալների մասին, որի իրավունքն ունի:

«Ասացի, որ քննադատել եմ նրան երկու տարի առաջ Հայաստանի անկախության օրվա տոնակատարությանը Ուկրաինա պետության որևէ ներկայացուցչի չհրավիրելու և Ուկրաինայում ՌԴ դեսպանին ոչ միայն հրավիրելու, այլև խոսք փոխանցելու համար, որովհետև դա համարում եմ դիվանագիտական կոպիտ սխալ: Նույնպիսի սխալ եմ համարում այն, որ ապրիլի 24-ին Կիևի կենտրոնում հայ համայնքի միջոցառման ժամանակ հրավիրվել էր Յանուկովիչի շրջանի մշակույթի նախարարը, ով սգո օրվա ընթացքում ելույթ ունեցավ:

Ես հեռախոսազրույցի ընթացքում նաև ասացի նրան, որ իր կողքին ելույթ ունեցավ Յանուկովիչի նախարարը, իսկ Յանուկովիչը ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում համարվում է հանցագործ: Ես ասացի, որ ասել եմ ու ասում եմ, որ դա դիվանագիտություն չէ, սխալ արարք է դեսպանի կողմից՝ Ուկրաինայի մայրաքաղաքում, ապրիլի 24-ին: Ասացի, որ լավ էր՝ չկար ուկրաինական մամուլ, և Ուկրաինան չիմացավ այդ մասին: Ի պատասխան՝ նա ամենատգեղ հայհոյանքներով, գոռալով սպառնաց, թե կհասնի Կիև, և այն ժամանակ ես կտեսնեմ, ու այդ ամենն ասաց ամենատգեղ հայհոյանքներով, գոռալով՝ այնպես, որ ես չհասցրեցի իրեն տեղը դնել, քանի որ ցած նետեց հեռախոսը»,- պատմեց Բորիս Եղիազարյանը:

Նա նաև հիշեց, որ սպառնալիքներ է ստացել Կիևում Յանուկովիչի կրակոցների ժամանակ. իրեն հեռախոսով սպառնացել են տիտուշկաները, Ուկրաինայի դատախազության ներկայացուցիչները՝ որպես Մայդանի ակտիվիստի: Բայց ոչ մի անգամ, նրա գնահատմամբ, նման ծայրահեղ տգեղությամբ ու կոպտությամբ այդպիսի սպառնալիք չի եղել իր անձի նկատմամբ, ինչպես դա արեց Հայաստանի դեսպանը: Հայ գեղանկարչի որակմամբ՝ դա անընդունելի է և աններելի:

«Ես չեմ վախենում ոչնչից, մանավանդ Հայաստանի դեսպանից Ուկրաինայում, դա տհաճ էր ու սարսափելի, և երևի ես ստիպված լինեմ Ուկրաինայում պաշտպանվել: Առայժմ Ուկրաինայի մամուլում հրապարակում չեմ ուզում անել: Ուզում եմ դա հրապարակել Հայաստանում, քանի որ սա նրա պատասխանն էր իմ հարցազրույցին: Ուզում եմ հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի ինձ վախեցնելու և արգելելու, որ ես իմ կարծիքը հայտնեմ: Ես խոսել եմ փաստի մասին:

Ես այդպիսի հայտարարություններ արել եմ նաև Ուկրաինայի նախկին իշխանությունների հասցեին ամբողջ Մայդանի ընթացքում, երբ իշխանությունն այստեղ ուժեղ էր, ես քննադատել եմ, արել եմ հայտարարություն, դա իմ իրավունքն է: Ես հասկացել եմ, որ ինձ վտանգի եմ ենթարկում: Բայց ես չէի կարծում, թե ես իմ կարծիքը հայտնելով դեսպանի մասին՝ վտանգի եմ ենթարկում իմ անձը: Շատ տգեղ է»,- այսպես եզրափակեց իր խոսքը Բորիս Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Առաջին լրատվական»-ը հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի հետ խոսել էր մայիսի 25-ին կայանալիք համաուկրաինական ընտրությունների, Ուկրաինայում Հայաստանի և Հայաստանում Ուկրաինայի դեսպանների գործունեությունների շուրջ, որին ավելի մանրամասնությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով: Հարցազրույցի ընթացքում հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանն իրացրել է բացառապես իր խոսքի ազատության իրավունքը և քննադատել Անդրանիկ Մանուկյանի մասնագիտական և ոչ անձնական գործունեությունը:

Հ.Գ. Երեկ Բորիս Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նաև պարզաբանել էր, որ իր տեղեկությունը, թե Անդրանիկ Մանուկյանն է ապրիլի 24-ի միջոցառմանը հրավիրել Յանուկովիչի Մշակույթի նախարարին, չճշտված է:  Սակայն չէր հերքել հարցազրույցում իր դիտարկումներն Անդրանիկ Մանուկյանի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում