Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պեր Էքլունդը, ով ավարտում է իր աշխատանքային առաքելությունն այդ երկրում, դրական է գնահատել Եվրամիության եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների զարգացումն ու ընդգծել դրանց խորացման անհրաժեշտությունը։ «Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը շարունակվում է, և ես վստահ եմ, որ Վրաստանի ապագան ԵՄ-ն է»,-ասել է Էքլունդը։