Wednesday, 08 05 2024
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Հաջորդ կյանքում` միայն էշ. Առաքել Սեմիրջյան (տեսանյութ)

Նվիրում եմ այն ավանակին, ով առյուծների վանդակում սպանվեց ճիվաղների կրակոցներից:

Երբ փոքր էի, մտածում էի, որ մեծանամ, փիղ եմ դառնալու, որ աշխարհը ուսերիս վրա կրեմ ու տանեմ էն բեռը, որ կուտակվել է աշխարհիս վրա: Հետո, երբ մի քիչ մեծացա, հասկացա, որ բեռն այդ իմ նախատեսածից ավելի ծանր է, ու որոշեցի դառնալ արծիվ, որ ճախրեմ ու վերևից ուսումնասիրեմ աշխարհը ու ահազանգեմ ցանկացած դեպքի մասին, սակայն հասկացա, ինչքան էլ թռչեմ` ձվադրման շրջանում անպայման պետք է իջնեմ թուխս նստելու: Հետո եկավ ընտանի կենդանիների շրջանը, ու որոշեցի դառնալ «նեմեցկի ավչարկա», քանի որ համ պունկտուալ են` ինչպես ցանկացած գերմանացի, համ հավատարիմ` ինչպես ցանկացած շուն, սակայն շատ շուտով հասկացա, որ ինչքան էլ հավատարմությունն ու ճշտապահությունը լավ արժանիքներ են, միևնույն է, ծառայամտությունից ավելի սարսափելի բան չկա, դրա համար էլ որոշեցի մի փոքր ինձ ազատություն տալ ու դառնալ դոդոշ, անմեղսունակ պառկել ճահճի մեջ ու բերանը բացել, լեզվով ճըլըփ` ճանճ, հետո ճըլըփ` մոծակ ու լափել տեսադաշտում հայտնված ցանկացած ինձանից փոքր թռչող արարածի: Հետո ինքս ինձնից զզվեցի ու, արժանապատվություն փնտրելով, շտապեցի դառնալ առյուծ, սակայն տեսա, որ էնքան են ինձնից առաջ վազողները, որ առյուծի արժանապատվությունից մնացել է միայն նրա մորթին, որն էլ նա չափից ավելի է պաշտում, հետո կաշկանդվեցի ու, ընկղմվելով ինքս իմ մեջ, սկսեցի սողալ, սողալ ու աստիճանաբար դարձա օձ` դարանակալել ու խայթել, դարանակալել ու խայթել: Սկզբում վատ չէր ստացվում, իսկ երբ սկսվեց կաշի փոխելու ժամանակը, զգացի ինչքան ստոր եմ ես, ինչքան ապուշ եմ ես, ինչքան հիմար եմ ես, ինչքան էշ եմ ես, էշ եմ ես, ես էշ եմ, պարզապես էշ… Ես հպարտ եմ, որ ես ավանակ եմ, ով, փակված առյուծների վանդակում, հաղթում է առյուծներին, տրորում սողուններին, արհամարհում դոդոշներին ու հեռու վանում շներին, ոչ էլ կնճիթով ուրիշների համար ճամփա բացում ու ոչ էլ տանում աշխարհի ծանրությունը, ոչ էլ հետո թխսի վրա նստած սպասում, թե ձվերից ինչեր դուրս կգան:

Ես էշ եմ ու թեկուզ այս բոլորին հաղթած` դատապարտված եմ գնդակահարության, միևնույն է, ես էշ եմ, ով կարողացավ ցույց տալ, որ իրենից բարձրակարգ կենդանի չկա, իսկ ցածրակարգը մարդիկ էին, ովքեր խրախճանում էին մահապատժիս օրը:

Առաքել Սեմիրջյան
«Ժամանակ», 10 դեկտեմբերի 2009թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում