Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Մեծ խաղ փոքր Գյումրիում

Դատելով հայաստանյան մամուլի տեղեկություններից` Գյումրիի քաղաքապետի ընտրությանը հնարավոր է` արձանագրվի բավականին հետաքրքրական ներիշխանական մի կոմբինացիա, որը կարող է զգալիորեն կանխորոշել ապագա նախագահական ընտրությունների ընթացքը:

Խոսքն այն մասին է, որ Սերժ Սարգսյանը կարող է ՀՀԿ-ական ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոխարեն Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, այսպես ասած, թողնել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Առավել ևս, որ կա Վարդան Ղուկասյանից ձերբազատվելու թե՛ անհրաժեշտ պատճառ, թե՛ հիմք:

Պատճառը առաջին հերթին այն է, որ Ղուկասյանը վաղուց ի վեր դարձել է բավական բացասական կերպար, և նրանից Գյումրիի ազատվելն ու նրան, այսպես ասած, հետին պլան մղելը կարող է դրական ծառայել Սերժ Սարգսյանի քարոզչությանը, իսկ հիմքն այն է, որ խորհրդարանական ընտրությանը ՀՀԿ-ն Գյումրիում բոլոր առումներով պարտվեց ԲՀԿ-ին, ինչին ի պատասխան` Սերժ Սարգսյանը կարող է Վարդան Ղուկասյանից պահանջել հեռանալ:

Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին, ապա այստեղ բավական հետաքրքիր վիճակ է: Բալասանյանը ԲՀԿ-ից է, բայց պետք չէ մոռանալ, որ նրա ճակատին ՕԵԿ է գրված, և նա դեռ չի հերքել իր ճակատի այդ գրությունը: Իսկ ՕԵԿ-ի ճակատին, ինչպես հայտնի է, գրված է ՀՀԿ: Այսինքն` ըստ էության կարելի է ասել, որ Բալասանյանի կուսակցական տոմսի մեջ ԲՀԿ է գրված, բայց ճակատին գրված է ՀՀԿ: Եթե լուրջ, ապա գործարար, գարեջրագործ Բալասանյանը պատկանում է ԲՀԿ-ի, այսպես ասած, զուսպ, հարմարվող թևին կամ ավելի ճիշտ՝ չի պատկանում ԲՀԿ-ի քոչարյանական թևին: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կարող է նրան Գյումրիի քաղաքապետ դարձնելով ոչ միայն նպաստել իր իմիջին՝ ձերբազատվելով և Գյումրին էլ ձերբազատելով Վարդան Ղուկասյանից, այլ նաև միաժամանակ իր կողմը գրավել կամ սիրաշահել ԲՀԿ-ի ոչ քոչարյանական թևին` այդպիսով նախագահական ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների համար բարդացնելով ԲՀԿ յուրացումը: Իսկ որ Քոչարյանն իր թևի միջոցով կցանկանա ուժեղանալ ԲՀԿ-ում և արդեն իսկ նման փորձեր անում է` սկսած խորհրդարանական ընտրություններից, անկասկած է և նույնիսկ ակնհայտ:

Ակնհայտ է նաև, որ Գագիկ Ծառուկյանը երևի թե ստիպված կլինի կողմնորոշվել այն թևի օգտին, որն ավելի ուժեղ և ավելի ազդեցիկ կլինի կուսակցությունում: Այս իմաստով Գյումրիի քաղաքապետի ընտրությունը կարող է որոշակիորեն նախանշել զարգացումների միտում, որից հնարավոր կլինի նշմարել նախագահական ընտրություններից առաջ իշխանական համակարգի ներսում առկա պատկերը:

Ընդ որում, հատկանշական է, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությանը շոշափվում է նաև ԲՀԿ քոչարյանական թևի ներկայացուցչի անունը՝ Մարտուն Գրիգորյան, ով ժամանակին Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության թեկնածուն էր: Իսկ թե ում «թեկնածուն» էր Սամվել Բաբայանը քաղաքական դաշտում` երևի թե ավելորդ է նշել: Այդ իմաստով անկասկած է նաև, որ Ռոբերտ Քոչարյանն էլ գիտակցում է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանական առերևույթ փոքր, բայց ներքին իմաստով բավական մեծ խաղի առկայությունը ու չի ցանկանում այդ խաղից դուրս մնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում