Wednesday, 22 07 2026
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին

Բանալին այն է, որ երկու կողմերը պետք է բանակցեն հանգիստ պայմաններում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի, Մետաքսի ճանապարհի ուսումնասիրության ծրագրի (Central Asia-Caucasus Institute & Silk Road Studies) ղեկավար, Փոլ Հ. Նիթսի անվան միջազգային ուսումնասիրությունների դպրոցի եւ Ջոն Հոփքինսի անվան համալսարանի պրոֆեսոր Ֆրեդրիկ Սթարը:


– Դոկտոր Սթար, ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի ներկա փուլը, որի հերթական փուլը կարծես մեկնարկում է ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից հետո:


– Մենք չունենք հստակ ինֆորմացիա: Կարծում եմ` լավատեսության երկու պատճառ ունենք: Ամենակարեւորն այն է, որ գոյություն ունեցող բանակցային ուղիները շարունակում են բաց մնալ:


– Իսկ կողմերի հռետորաբանությո՞ւնը: Ադրբեջանի իշխանությունները բացահայտ սպառնում են հայկական կողմին, որ պատերազմի միջոցով նույնիսկ ետ կվերադարձնեն կորցրած տարածքները:


– Անժխտելի է, որ հռետորաբանությունը միանգամայն պատճառաբանված դրսեւորվում է երկու կողմում էլ: Ենթադրում եմ, որ տարբերությունն այն է` այն կիրականանա, թե ոչ, մյուս կողմից` հայտարարությունները միանշանակ ցույց են տալիս լարվածության մակարդակը Ադրբեջանում, եւ ենթադրում եմ` նաեւ Հայաստանում:


– Անցյալ շաբաթ համանախագահները այցելեցին տարածաշրջան: Այցից հետո նրանք հայտարարությամբ հանդես եկան, որտեղ նշում են, թե համարձակ քայլեր կատարելու ժամանակն է: Ի՞նչ կասեք այդ մասին:


– Կարծում եմ` Մեդվեդեւը, մեղմ ասած, շատ համեստ նպատակներ ունի այս հարցում: Ոչ մի արդյունք չեն տվել Մեդվեդեւի կազմակերպած նախորդ հանդիպումները: Անկեղծ ասած` կարծում եմ, որ Մինսկի գործընթացը ստիպված է արդարացնել իր գոյությունը: Այն չի կարողացել իրագործել իր անելիքը վերջին տասնամյակի ընթացքում, ուստի չպետք է դրա հետ մեծ հույսեր կապել:


– Կարծում եք խնդիրը բանակցությունների ձեւաչա՞փն է:


– Վստահ եմ, որ այս խնդիրը կլուծվի, երբ երկու նախագահները բանակցային սեղանին նստեն: Բանալին այն է, որ երկու կողմերը պետք է հնարավորություն փնտրեն բանակցելու հանգիստ պայմաններում` առանց ճնշման, նույնիսկ առանց լուծում գտնելու ճնշման: Մինչ գիտակցությունը այդ մակարդակին չհասնի, ես լուծում չեմ սպասում:


– Կարծում եք` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, որոնք բռնապետական ռեժիմներ են հաստատել իրենց երկրներում, պիտի բանակցե՞ն հակամարտության կարգավորման համար:


– Համակարգերը թույլ են տալիս կողմերին բանակցել ու համաձայնության հասնել: Ամեն հնարավոր համաձայնություն անխուսափելիորեն դժգոհ է թողնելու կողմերից մեկին կամ երկուսին էլ: Բայց ես չեմ կասկածում, որ համաձայնության կարող են հասնել միայն երկու կողմերը, ուրիշ ոչ ոք: Նույնիսկ եթե երրորդ կողմը կամ միջազգային հանրությունը փորձի նրանց հաշտեցնել, ոչինչ տեղի չի ունենա, մինչեւ նրանք չցանկանան հաշտվել:


– Այդ դեպքում, չե՞ք կարծում, որ միջազգային հանրությունը կամ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրները պետք է ճնշում բանեցնեն` համաձայնության հասնելու համար` ինչպես դա եղավ Դեյթոնի դեպքում:


– Կարծում եմ` Հայաստանը Սերբիա չէ, եւ Ադրբեջանն էլ Սերբիա չէ: Իրականում սրանք երկու սուվերեն երկրներ են, նրանք շատ ռեսուրսներ, տաղանդավոր մարդիկ ունեն, նրանց հնարավոր չէ ստիպողաբար հաշտեցնել: Ինձ թվում է, որ կողմերից ոչ մեկը չի հաշվարկել ադեկվատ համաձայնության չհասնելու գինը` լուծման բացակայության գինը: Երկուսն էլ ասում են` մենք ճիշտ ենք, ու յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումները: Բայց նրանք երբեք չեն հաշվում այս իրավիճակի պահպանման գինը: Ես անձամբ կարծում եմ, որ երկրները վճարում են, տնտեսագիտական բառապաշարով ասած, բարձր այընտրանքային արժեք: Ինձ թվում է` շատ իմաստուն քայլ կլիներ կողմերի եւ իրենց բարեկամ երկրների կողմից հաշվարկել, թե ինչքանով է ավելանում այս գինն ամեն օր: Զարգացման բացակայությունը, շրջափակումը եւ տարածաշրջանում չհամագործակցելը` այս ամենը իրենց գինն ունեն` ինքնիշխանության թուլացում: Եթե հայկական ու արբեջանական կողմերը մի պահ հաշվարկեն այս արժեքը, նրանք կասեն` սպասեք, մենք պատրա՞ստ ենք, արդյոք, վճարել այդ գինը: Կարծում եմ` այս հարցի պատասխանը կլինի ոչ: Եվ հետեւաբար նման սառը հաշվարկի արդյունքը կլինի այն, որ մարդիկ հիմնովին կփոխեն իրենց տեսակետը: Մենք խոսում ենք Հայաստանի հարակից թերզարգացած, խիստ աղքատ տարածքի մասին եւ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքի մասին: Պետք չի՞ արդյոք ճանապարհներ փնտրել զարգացնելու այս հսկա տարածքը, այլապես եթե զարգանում են, ապա միայն մայրաքաղաքները: Սա անառողջ իրավիճակ է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար:


– Ինչպե՞ս կգնահատեիք ԱՄՆ դերը տարածաշրջանում` Օբամայի վարչակազմի օրոք:


– Կարծում եմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը միամիտ, լավ չմտածված քայլ էր, ինչը վնասեց բոլոր ներգրավված կողմերին` Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին: Կարծում եմ` մենք պիտի ուրախ լինենք, որ այն ավարտվել է արդեն: Ես դեմ չեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց այն չի կարող տեղի ունենալ այն ծրագրով, որ Օբաման էր առաջարկում:


– Ի՞նչ կասեք ԱՄՆ դերի մասին Հարավային Կովկասում:


– Կարծում եմ` շատ բան կորցրեցինք դեսպան չունենալով Ադրբեջանում` մինչեւ պր Բրայզային նշանակելը: Անկեղծ ասած` 2008թ.-ից ի վեր ես շատ քիչ կոնկրետ գործողություններ եմ տեսնում:


– Ի՞նչ սպասելիքներ ունեք:


– Ակնկալում եմ, որ տարածաշրջանային երկրները իրենք կարեւորագույն խոսքը կասեն: Մի պահ Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին միասին նայենք, կտեսնենք, որ երեքն էլ խորապես հիասթափված են միջազգային ուժերից: Ռուսաստանի ու Իրանի օրինակները բացահայտ են: Թուրքիայի, Եվրամիության, ԱՄՆ-ի օրինակներն էլ են բացահայտ: Բոլորը հուսախաբ են արել առանձին վերցրած երեք պետությունների սպասելիքները: Տարածաշրջանային հակամարտությունների լուծումը միջազգային հանրության հետ կապելը իրական չէ: Մինչդեռ եթե երեք ինտելիգենտ, իրավասու մարդիկ որոշեն համագործակցել, կհասկանան, որ 1+1+1=5, այլ կերպ ասած, եթե նրանք հաջողության հասնեն նույնիսկ մի քանի հարցում, դա նրանց կտա նոր լծակներ: Ուստի մենք պիտի մտածենք` ինչպիսին կլինի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելուց հետո:


– Չե՞ք կարծում, որ եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունը քիչ միջամտեն կարգավորման գործընթացին, ապա Թուրքիան եւ Իրանը կօգտվեն առիթից:


– Այո, դրանում ես համոզված եմ, եւ դա եւս մեկ անգամ մատանշում է միջազգային կազմակերպության ցուցաբերած պատասխանատվությունը: Երեք կովկասյան երկրները տուժել են հինգ միջազգային ուժերի չմտածված ու ամբիցիոզ խոսքերից, խոսքը գնում է Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում