Sunday, 16 06 2024
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել

Կարևոր է, որ ուսանողը գիտակցի և չայցելի կուրսային աշխատանքներ և ռեֆերատներ առաջարկող կայքեր

«Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում համացանցում ակտիվ կուրսային աշխատանքներ և ռեֆերատներ առաջարկող այնպիսի կայքերին, ինչպիսիք են referat.am-ը, kursayin.am-ը, ԿԳ նախարարության հասարակայնության և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց․

«Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, և ընդհանրապես քաղաքականությունը, միտված են գիտելիքի խրախուսմանը և կրթության որակի բարձրացմանը։ Տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները, անկախ նրանից՝ am է, ru, թե com, նման ծառայություններ առաջարկում են ամբողջ աշխարհին։ Պարզապես մենք խնդիրը տեսնում ենք նաև ուսանողի գիտելիքի խրախուսման և գիտելիքի կարևորման մեջ։ Հիմա բոլոր ամբիոնները կրեդիտային համակարգի ներդրմամբ ամեն ինչ անում են, որ ուսանողը ինքնուրույն աշխատանքը ընդլայնի, և վերահսկվի նման աշխատանքների օգտագործումը, այլապես եթե am-ը չի, com-ն է, միևնույն է, խնդիրը չի լուծվում։ Բացի դրանից, կան նաև այլ ծառայություններ, որոնք ևս նման ծառայություններ են առաջարկում»։

Ա. Բաղդասարյանի խոսքով՝ եթե ուսանողը գնում է այդ քայլին, ինքը կգտնի անհրաժեշտ նյութը որևէ տեղից։ «Կարևոր է, որ ուսանողը չգնա այդ քայլին, գիտակցի, որ ինքն ընդունվել է ինստիտուտ գիտելիք ստանալու։ Այժմ ներքին քննությունների համակարգը, ուսանող-դասախոս փոխհարաբերությունը, որը վերահսկում է աշխատանքի կատարման փուլային ընթացքը, կարծես թե խոչընդոտում կամ սահմանափակում է նման նյութերի օգտագործումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում