92 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում քանթրի ոճում հանդես եկող հայտնի երգչուհի Քիթի Ուելսը։ Նա ապրում էր Թենեսի նահանգի Նեշֆիլ քաղաքում։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Երգչուհու ընտանիքի անդամներն ասել են, որ նրա մահը վրա է հասել երկուշաբթի օրը` սրտի կաթվածի հետևանքով։
Երգչուհին ճանաչում է ձեռք բերել 1952թ.-ին` որպես առաջին կին, ում It Wasn’t God Who Made Honky Tonk Angels երգը դարձել է առաջինը քանթրի երգի չարտերում։ 1950-ականներից մինչև այսօր Ուելսը ձայնագրել էր 50 ալբոմ, որոնց մոտ 25 երգեր դարձել են ազգային հիթեր։ Մինչև 1970-ականների սկիզբը բոլոր հարցումներով Քիթի Ուելսը քանթրի երգերի լավագույն կին կատարողն էր։
2008թ.-ին Կոնգրեսի գրադարանը նրա երգերը ներառեց Ազգային ձայնադարանի մեջ` որպես պատմական արժեք ունեցող ստեղծագործություններ։