Tuesday, 07 05 2024
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online

Խնամի Հովիկը հուսախաբվեց

Փետրվարի 7-ին ճեպազրույց տալով լրագրողների համար և անդրադառնալով ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» սատարել է Սերժ Սարգսյանին 2008 թվականին և առաջիկայում էլ կձևակերպի իր դիրքորոշումն ու կհայտարարի սատարելու մասին:

Իսկ առաջիկայում ԲՀԿ համագումարն էր` փետրվարի 12-ին, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը որևէ սատարման մասին չհայտարարեց: Փաստորեն, խնամի Հովիկը հուսախաբ, կամ իր իսկ բառապաշարով ասած` երազախաբ եղավ: Սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը հայտնվեց բավականին ծանր մի իրավիճակում` խնամու և Սերժ Սարգսյանի միջև:

Ավելին՝ եթե նկատի ունենանք նաև այն, որ Գագիկ Ծառուկյանը բավական թափանցիկ կերպով ակնարկեց այն մասին, որ մի գեղեցիկ օր ԲՀԿ-ն կարող է գլխավորել նաև Ռոբերտ Քոչարյանը, ապա կարող ենք ասել, որ Հովիկ Աբրահամյանը փաստորեն մնում է ոչ թե իր խնամու և Սերժ Սարգսյանի, այլ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի արանքում:

Համաձայնեք, որ դա իսկապես շատ բարդ իրավիճակ է՝ հատկապես այն մարդու համար, որը քաղաքականության մեջ է առանց խելքի (ինքն էր խոստովանել, որ քաղաքականության մեջ իրեն խելք պետք չէ): Թեև գուցե նման դեպքերում բնազդը ավելի օգտակար լինի և օգնի ավելի ճիշտ ընտրություն կատարելու, քան խելքը:

Բայց որ Հովիկ Աբրահամյանի վիճակն աստիճանաբար աննախանձելի է դառնում և դառնում է նույնիսկ վտանգավոր՝ կարծես թե ակնհայտ է: Մինչդեռ, ընդամենը երկու տարի առաջ աշնանը դառնալով ԱԺ նախագահ, նա սկսել էր արդեն մտածել, որ Սերժ Սարգսյանի ժառանգորդն է, և հաջորդ աստիճանն արդեն ՀՀ նախագահի աթոռն է, որ սպասում է իրեն:

Հիմա պարզվում է, որ իրականում նախագահի այդ աթոռի համար Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են մտել «մահացու» գոտեմարտի մեջ, և լավագույն ակնկալիքը, որ կարող է այդ ամենից ունենալ Հովիկ Աբրահամյանը, կա՛մ չճզմվելն է այդ գոտեմարտի արանքում, կա՛մ էլ ճզմվելու դեպքում գոնե շատ արագ և հնարավորինս քիչ ցավոտ ճզմումը:

Այդպիսով, ըստ էության ստացվում է, որ իշխանության մեջ և մասնավորապես ՀՀԿ-ում տեղի է ունենում կենտրոնների լուրջ վերադասավորում: Մասնավորապես Աբրահամյանի մասով. եթե նա մինչ այժմ դիտվում էր կենտրոններից մեկը, ում հարելու մասին մտածում էին շատ հանրապետականներ` ջրի վրա մնալու համար, ապա այսօր արդեն Աբրահամյանն ինքը ունի ջրի վրա մնալու խնդիր և որևէ մեկին հարելու անհրաժեշտություն:

Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ում արդեն իսկ առաջանում է չկողմնորոշվածների կամ ապակողմնորոշվածների մի հսկա բանակ, որը շուտով ձեռնամուխ է լինելու վերակողմնորոշման գործընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում