Լեհաստանը մտադիր է ՌԴ-ից խնդրել բոլոր փաստաթղթերը`կապված Կատինի ողբերգության հետ, գրում է rosbalt.ru-ն:
«Մենք պետք է իմանանք պատմական ճշմարտությունը, այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ են այդ փաստաթղթերը, որոնք կապված են Կատինի ողբերգության զոհերին հետ: Մենք կխնդրենք, որ այդ փաստաթղթերը տրամադրեն մեզ»,-հայտարարել է երկրի զինվորական կցորդ գնդապետ Յարոսլավ Նավրոտեկը:
Ապրիլին հաղորդվում էր, որ Մոսկվան դեռ չի ծրագրում բողոքարկել «Կատինյան գործով» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը, Interfax-ին հաղորդել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՌԴ մշտական ներկայացուցչության ղեկավար ԱՆդրեյ Ֆեոդորովը: Միաժամանակ նա ընդգծել է, որ դատարանի որոշման բողոքարկման հարցը ռուսական կողմը կընդունի սահմանված եռամսյա ժամկետում փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրելուց հետո:
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խոստովանել էր, որ Կատինում զինվորականների զանգվածային գնդակահարությունը զինվորական հանցագործություն է: Բացի այդ՝ դատարանում հայտարարել էին, որ ռուսական կողմը լեհ զինվորականների հարազատներին, որոնք գնդակահարվել էին Կատինում, նրանց ճակատագրի մասին անհրաժեշտ տեղեկություն չի ներկայացրել:
1939 թվակաի աշնանը ԽՍՀՄ տարածքում ավելի քան 14 հազար լեհ սպա է գնդակահարվել: 1943 թվականին տեղեկություն էր հայտնվել, որ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի աշխատակիցները Կատինի անտառում`Սմոլենսկից 14 կմ արևմուտք, գնդակահարել են լեհ սպաներին: Խորհրդային հանձանժողովը 1944 թվականին գնդակահարության մեջ մեղադրել էր գերմանական կողմին: Սակայն 1990 թվականին Ռուսաստանը խոստովանեց, որ լեհ սպաներին Կրեմլի հրամանով գնդակահարել են Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի աշխատակիցները:









































