Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Սերգո Կարապետյանի նորամուծությունը՝ հիմարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մի նոր «հնարք» է սովորել ու քարոզում է երկրի գյուղացիներին՝ հողի անվար մշակություն: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը, այս «նորամուծությանը» նախարարը ծանոթացել է Արգենտինա կատարած այցի ժամանակ, սակայն հաշվի չի առնում բնակլիմայական պայմանները:

Աշխարհում հողի մշակության տարբեր ձևեր գոյություն ունեն: Հայաստանում դեռ Խորհրդային Միության ժամանակաշրջանից լավ ուսումնասիրվել և գիտական հենքի վրա մշակվել է հողի մշակության ձևը: «Հազարավոր գիտնականներ են զբաղվել դրանով և ոչ մեկի մտքով նման հիմարություն չի անցել, որ առանց վարի մշակություն առաջարկեն»,- ասաց Ս. Սեդրակյանը՝ պարզաբանելով, որ աշխարհում տեղեր կան, որ առանց վարի հաջողությամբ մշակություն են կատարում, սակայն այնտեղ հողը խոնավ է, փուխր և բույսի արմատը ազատ տարածվում է: Իսկ Հայաստանը չորային կլիմա ունի, և այստեղ չի կարելի առանց վարի մշակություն իրականացնել: «Նախարարի մակարդակով քարոզվում է, թե՝ վար մի արեք ու ավելորդ ծախսերը դուրս կգան»,- նշեց Ս. Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ օրինակ է բերվում, որ դաշտում կարտոֆիլից հետո առանց վար մշակություն են իրականացնում, սակայն կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ արդեն հավաքիչ մեքենայի խոփերը խորը փխրեցնում են հողը և այդ փխրուն հողում նույնիսկ կուլտիվացիա էլ կարելի է չանել, շարքացանը հեշտությամբ ակոսը բացում ու սերմը գցում է: Բայց, ըստ Ս. Սեդրակյանի, իրենք չեն ասում, թե որ հողում են անվար մշակություն անում, գլուխ են գովում ու քարոզում:

Ի դեպ, Սերգո Կարապետյանը 1979-1984թթ. եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող և պետք է որ գոնե ծանոթ լիներ Հայաստանի բնակլիմայական պայմաններին, հողերի առանձնահատկություններին:

Վարի նպատակը հողը 25-30 սմ խորությամբ փխրեցնելն է, ներքևի ակտիվ շերտը վեր հանելը: Վարից հետո իրականացվում է նաև մակերերսային մշակություն, փխրեցում, որ սերմը մեջը գցելուց հետո լավ աճի, կարողանա հողից լավ վերցնել սնունդն ու արդյունքում էլ լավ բերք տա:

Ըստ ՀԿ նախագահի՝ այսօր մեր երկրում ոչ մի տեղ 25-35 սմ խորությամբ վար չի իրականացվում. «12-15 սմ են վարն անում, ինչի հետևանքով մի քանի տարի հետո ներքևի հողաշերտը կորում է՝ քարանում, էռոզիայի է ենթարկվում և դառնում խամ ու խոպան հող: Իսկ նախկինում բավականին շատ միջոցներ են ծախսել, որ նման հողերը մշակովի դարձնեն: ԽՍՀՄ-ից մեզ ժառանգություն մնացած 560 հազար հա վարելահողերից այսօր պաշտոնապես 35%-ը, իսկ իրականում՝ 60-70%-ը չի մշակվում, դեգրադացվում է: 1991-ից հետո պաշտոնավարած բոլոր գյուղնախարարներին պետք է պատասխանատվության ենթարկեն գյուղատնտեսության ներկա վիճակի համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում