Wednesday, 15 07 2026
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից

«Հարսնաքարի» ողբերգությունը հեռու չէ ոչ մեկից. Լիլիթ Գալստյան. Facebook

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.
Եթե հունիսի 17- ին «Հարսնաքարում» կատարված սպանությունը սոսկ քրեական մի էպիզոդ լիներ, վստահաբար հասարակության և ընդդիմադիր քաղաքական ուժերի պահանջները սոսկ իրավական դաշտում կլինեին: Բայց Վահե Ավետյանի սպանությունն ու սպաների ծեծն այլևս մեր համբերության ռուբիկոնն էր։

Արդարացի է հասարակական ընդվզումի ինքնաբուխ ալիքը, երբ պահանջում է երևույթի քաղաքական, իրավական և բարոյական գնահատականները:

Անառարկելի է. այս իրավիճակն ուղղակիորեն արտացոլում է Հայաստանում կարծրացած քաղաքական մշակույթը, արտահայտում արդեն նորմ դարձած, մեր իրականության բոլոր երեսները ներառող բռնության վարքագիծն ու ավադույթները: Ու, երբ սպառվում են քաղաքակրթական, իրավական բոլոր գործիքներն ու սպասումները, նոյնիսկ ԶՈՒ փոխգնդապետն է անցնում ինքնիրավչութեան։ Այո, խաթարված արժեքներն ու ինստիտուտները խեղում են պետությունն ու հուսահատ, անպաշտպան քաղաքացուն դրդում իր իրավունքները փողոցում փնտրել։ Բողոքի ալիքում «Վահե Ավետյանը ես եմ» պաստառով քայլող յուրաքանչյուրն համոզված չէ, որ հաջորդն ինքը չի լինի։ Այո՛, մենք պաշտպանված չենք: Այս ողբերգությունը հեռու չէ ոչ մեկից։ (Իսկ փողոցում ժողովրդից ամբոխ մեկ քայլ է)։

Թվում էր, թե քաղաքական մեծամասնությունը բավարար խոհեմություն ու քաղաքական իմաստնություն կունենար ու կընդուներ խորհրդարանական ընդդիմության դիմումը՝ հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնն օգտագործելով հարցի շուրջ քննարկում կազմակերպելով։ Պատճառ էր ու առիթ վերջին շրջանում ՀՀ նախագահի կողմից շատ բարձրաձայնվող անկեղծության ռեժիմում քննելու իրավիճակը, անդրադառնալու դրա հրեշավոր, պետությունը վտանգող համակարգայնութանը։ Բայց քաղաքական մեծամասնությունը գերադասում է լռության ռեժիմը, գերադասում է պիտակավորել քաղաքական գնահատական պահանջողներին ու դիմում նախաքննությանը չխոչընդոտելու շատ ծեծված հիմնավորմանը։ Իսկ փողոցն անհանգիստ է, հնարավոր բախումների հեռանկարով պայթուցիկ ։ (Փողոցում ժողովրդից ամբոխ մեկ քայլ է)։

Խորհրդարանական ընդդիմությունը երկրորդ քայլն է արել. արտահերթ խորհրդարանական նիստ հրավիրելու համար 44 պատգամավորի ստորագրություն է հարկավոր։ Իհարկե, սա առիթ է ընդդիմադիրների և ոչ ընդդիմադիրների սահմանագիծը հստակեցնելու։ Բայց սա, թերևս, այս պահին էական չէ, և ոչ էլ գլխավոր խնդիրն է։ Առավել էականը իրավիճակին քաղաքական ախտորոշում ու գնահատական տալու մեծամասնության կամքն է ՝ նույնն է թե երկիրը փոսից ու կործանարար ընթացքից շրջելու, սթափվելու կամքը։ Իսկ ժողովրդից ամբոխ մեկ քայլ է, ու հետո, պետք չէ զարմանալ, որ մեր կորցրած հնարավորությունը ուրիշների խաղ ու խաղաքարտ է դառնում։

44 ստորագրություն հավաքելուն 24 ժամ կա, ու ժամանակն արդեն գնում է։

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում