Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ առանց արյուն հեղելու հեղափոխությունը վրացիներն են ստեղծել: Իսկ վրացական հեղափոխությունից հետո տեղի ունեցող հեղափոխությունները անվանակոչվում են բույսերի անուններով:
«Ի տարբերություն այլ հեղափոխությունների, որոնք հիմա տեղի են ունենում հյուսիսային Աֆրիկայում` մենք նույնիսկ պատուհաններ չենք կոտրել` չխոսելով նույնիսկ զոհերի մասին: Ես հպարտ չեմ, որ մենք դարձել ենք աֆրիկյան հեղափոխությունների նախատիպ»,- ասել է Սաակաշվիլին:
Грузия-online-ի փոխանցմամբ, նա անընդունելի է համարել վրացական և աֆրիկյան հեղափոխությունների համեմատությունը, քանի որ Վրաստանն, արդեն ստացել է այն ինչի ձգտում են աֆրիկյան երկրների ժողովուրդները:
Սաակաշվիլին նաև շեշտել է, որ 2015-ին Վրաստանը կդառնա ժամանակակից և արդիականացած պետություն: