Wednesday, 08 05 2024
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել

Ավտոերթ և հանրահավաք Գյումրիում

Այսօր առավոտյան տեղի ունեցավ ավտոերթ Գյումրիից դեպի Բավրա մաքսային անցակետ: Շուրջ երկու հարյուր վարորդներ ազդանշաններով Գյումրիի միջով ուղևորվեցին դեպի Բավրա` հայտնելու համար իրենց բողոքը ավտոմեքենաների մաքսազերծման նոր պայմանների դեմ, որոնք ԱԺ մեծամասնության որոշմամբ օրենքում ամրագրվել էին 2010թ. դեկտեմբերի 22-ին: Ավտոերթին մասնակցեցին «Ժառանգության» վարչության անդամներ և պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Անահիտ Ուզունյանը, «Հայք» ուսանողական-երիտասարդական միության ակտիվիստները` Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Մասնակցում էին նաև Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը և ՀԱԿ-ի Գյումրու տարածքային ներկայացուցիչ Աշոտ Զաքարյանը: Քաղաքական ու հասարակական ուժերի ներկայացուցիչները նախքան ավտոերթի սկսվելը իրենց ելույթներում քաջալերեցին վարորդներին և իրենց զորակցությունը հայտնեցին սեփական իրավունքների համար մղվող պայքարում:

Ոստիկանների հարուցած խոչընդոտների պատճառով ավտոերթին չկարողացան միանալ Արթիկից Գյումրի ուղևորված մի քանի տասնյակ վարորդներ` իրենց ավտոմեքենաներով: Ոստիկանները նաև փորձ արեցին խոչընդոտել Գյումրիից դուրս եկած մեքենաներին` ուղևորվելու դեպի Բավրայի անցակետ, ինչը, սակայն, ԱԺ «Ժառանգության» պատգամավորների ջանքերով կանխվեց:

Բավրայի անցակետում վարորդները և նրանց ուղեկցող հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրականացրին կարճատև պիկետ, ապա մաքսակետ ներկայացրին միջանկյալ պահանջ` երկարաձգել վրացական համարանիշներով մեքենաների ժամկետը 1 ամսով:

Այնուհետև բողոքի ավտոերթը ուղևորվեց Գյումրի, ուր ժամը 16:20-ին թատերական հրապարակում տեղի ունեցավ ինքնաբուխ հանրահավաք, որին մասնակցեցին ոչ միայն վարորդները, այլև նրանց միացած հետիոտները` ընդհանուր առմամբ մի քանի հարյուր մարդ:

Հանրահավաքը բացեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ապա ելույթ ունեցան խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իսկ վերջում հանրահայտ Ջաջուռը:

Բացելով հանրահավաքը` Արմեն Մարտիրոսյանը նախ ողջունեց հավաքված վարորդներին հանուն իրենց քաղաքացիական իրավունքների խիզախորեն պայքարելու համար: Նա խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին` նշելով, որ վերջինները, չկարողանալով, իսկ ավելի ճիշտ` չցանկանալով հավուր պատշաճի հարկել այն 30-40 ընտանիքներին, որոնք տնօրինում են տնտեսության 80 տոկոսը, անցել են շարքային քաղաքացիներից վերջին լուման քամելու քաղաքականությանը:

Ստեփան Սաֆարյանը իր ելույթում նշեց, որ եթե իշխանությունները շարունակեն ժողովրդի սոցիալական վիճակը վատթարացնելու այս արատավոր գործելաոճը, ապա կհասնեն նրան, որ Հայաստանի ժողովուրդը ևս կըմբոստանա և կընդվզի` ինչպես այլ երկրների ժողովուրդներ դա վերջերս իրականացրեցին և կհասնի իշխանության փոփոխությանը:

Ռուբեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց վարորդներին, որ անմիջապես տեղյակ են պահել Ժառանգությանը իրենց խնդիրների մասին և խոստացավ, որ «Ժառանգությունը» կաջակցի իրենց պայքարին: Ու թեև դեռ հաջողության չեն հասել, սակայն կյանքը ցույց է տալիս որ պետք է գնալ ավելի ակտիվ և հետևողական գործողությունների: Նա նաև կուսակցության անունից պատրաստակամություն հայտնեց պաշտպանել այն վարորդների իրավունքները, ում հանդեպ իշխանությունները, մասնավորապես` ուժային կառույցները կհամարձակվեն հետապնդումներ իրականացնել: Վերջում Ռուբեն Հակոբյանը ողջունեց նաև այն քաղաքական ուժերին, որոնք աջակցում են վարորդների այս շարժմանը:

Զարուհի Փոստանջյանը ասաց, որ սեփական իրավունքների համար պայքարը հետևողականության և համառության շնորհիվ կարող է դրական արդյունք տալ: Նա հիշեցրեց, որ «Ժառանգության» աջակցությամբ ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիների (հղի կանանց) փոխհատուցման գումարը կրճատելու հարցում կառավարությունը` քաղաքացիների հուժկու դիմադրության շնորհիվ, տեղի էր տվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ողորմելի վիճակում հայտնված իշխանություններն արդեն սկսել են մտնել առավել ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների գրպանները` պատգամավորը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց կառավարությանը փոխանցելու համար հավաքել 10-ական դրամ, ինչն էլ գյումրեցիները մեծ ոգևորությամբ իրականացրին:

Այս պահին Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբում տեղի է ունենում վարորդների և «Ժառանգության» ներկայացուցիչների համատեղ հավաք, ուր ճշգրտվում է հետագա գործողությունների ծրագիրը: Վարորդները նաև իրենց կազմից ընտրեցին մի քանի հոգանոց համակարգող մարմին:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում իշխանություններին են փոխանցվել մեր քաղաքացիների հստակ պահանջները, մասնավորապես`

1. վերականգնել օրենքի նախնական տարբերակը.
2. ամսական մեկ անգամ սահմանը հատելու դիմաց մտցնել 2000 դրամ ամսական վճար.
3. արմատապես փոխել ավտոմեքենաների մաքսազերծման հաշվարկի համակարգը, որն այժմ իրականացվում է օրենքի կոպիտ խախտումներով:

Ա.Մարտիրոսյանը նաև տեղեկացրել էր կառավարությանը, որ վարորդներն իրենց պայքարում պատրաստ են օրենքին համապատասխան գնալ մինչև վերջ, և հորդորել էր, որ կառավարությունն այլևս չմիջամտի ու ապօրինի գործողություններ չիրականացնի և քաղաքացիներին թույլ տա` ներկայացնելու իրենց արդար բողոքը:

«Ժառանգություն» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում