Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը

Պրահայում կազմակերպվել է Ցեղասպանություններին նվիրված գիտաժողով

Հունիսի 18-20-ը Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի բարձր հովանու ներքո անցկացվող «9 դարպաս» փառատոնի շրջանակներում «Չարիքի հնէաբանության» ուսումնասիրման կենտրոնը կազմակերպել էր «Մուսա լեռներ» խորագրով գիտաժողովը:

ՀՀ ԱԳՆ մամոլ գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Պրահայի «Վիոլա» թատրոնում տեղի ունեցած բացման արարողությանը ելույթներ են ունեցել չեխ հանրահայտ հեռուստամեկնաբան և հրապարակախոս, Հոլոքոստի վերապրածների զավակ Պավել Ջունան և Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ Ֆրանց Վերֆելի «Մուսալեռան 40 օրը» ստեղծագործությանը՝ նշելով, որ Չեխիայի հայ համայնքը ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում նաև մեծանուն նովելիստին՝ ծաղիկներ դնելով Պրահայում գտնվող նրա տան շեմին: Այնուհետև դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ միաժամանակ մասնակիցներին ներկայացնելով Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը: Արարողության ավարտին DG307 համույթը ներկայացրել է չեխ հայտնի գրող Պավել Զայիչեկի գրական-երաժշտական նոր կոմպոզիցիան՝ հեղինակի մասնակցությամբ:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են Պրահայի Կարլի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում: Մուսա լեռան ինքնապաշտպանության մասին հանգամանալից զեկույցով հանդես են եկել Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր, հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, ծագումով մուսալեռցի Վահրամ Շեմմասյանը:

Հայոց ցեղասպանությանը և պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությանը հանգամանալից անդրադարձել է նաև Շվեդիայի Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Լևինը: Ցուցադրվել է Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանությունը» փաստավավերագրական ֆիլմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում