Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով

Ցեղասպանության հարցերով գիտաժողովի կազմակերպիչը հրավիրվել է Թուրքիայի դեսպանատուն

Չեխական «Չարիքի հնէաբանության» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը հրավիրվել է թուրքական դեսպանատուն` Պրահայում ցեղասպանություններին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը կազմակերպելուց օրեր անց:

«Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել իր աղբյուրներից, Շիմոն Կրբեցը թուրքական դեսպանատուն է այցելելու հունիսի 27-ին: Թե ինչ նպատակով են Կրբեցին հրավիրել Չեխիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչություն` դեռ հայտնի չէ:

Շիմոն Կրբեցի ղեկավարած «Չարիքի հնէաբանության» կենտրոնի կազմակերպած գիտաժողովը, որ անցել է հունիսի 18-20-ը Պրահայում, նվիրված է եղել ցեղասպանությունների ընթացում ընդվզման, ինքնապաշտպանության և դիմադրության պատմություններին և կրում էր «Մուսա լեռները» խորագիրը:

Կազմակերպիչները 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ մուսալեռցիների դիմադրությունն համարել էին նաև այլ ժողովուրդների մաքառումի խորհրդանիշ:

Գիտաժողովի ընթացքում ելույթ են ունեցել ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի ականավոր մասնագետներ Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Շվեդիայից, Գերմանիայից և Լեհաստանից:

Մուսա լեռան դիմադրության մասին պատմող զեկույցով ելույթ է ունեցել Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր Վահրամ Շեմասյանը, ով ինքը ցեղասպանությունից փրկված մուսալեռցիների ժառանգ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում