Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Ինտեր»-ի աջ պաշտպան Մայկոնը դեռևս կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալ»-ում: Հաղորդվում է, որ բրազիլացին «արքայական ակումբ» տեղափոխվելու համար պատրաստ է զիջումների գնալ` համաձայնելով կրճատել վարձատրության չափը:
Հիշեցնենք, որ տրանսֆերային գործարքի իրականացման տարբերակներից մեկը Մայկոնի փոխանակումն է «Ռեալ»-ի թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի հետ:










































