Tuesday, 30 04 2024
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը

Խախտված սահմա՞ն, թե՞ պայթած փուչիկ

Ըստ երեւույթին հայ-թուրքական տիրույթում հասունանում է եւս մի «համլետյան» հարց` այս անգամ, իհարկե, ոչ թե գնալ-չգնալ, այլ անցել են-չեն անցել հարցադրումով:
Խոսքը «Հզոր Թուրքիա» անունը կրող կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչի եւ նրա զինակիցների կատարած ակցիայի մասին է:
Ինչպես հայտնել էին թուրքական լրատվամիջոցները, թուրք գործիչները ի նշան հայ-թուրքական սահմանի փակ լինելու դեմ բողոքի, հատել էին հայ-թուրքական սահմանն Ախուրյան գետի հատվածում եւ անցել Հայաստան: Որեւէ մեկը նրանց չէր ձերբակալել, չէր խանգարել: Դեպքի մասին թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրության հաջորդ օրը պարզաբանում կամ դրա նման մի բան եղավ Հայաստանի սահմանը հսկող ռուս սահմանապահների վարչությունից, որի պետի տեղակալը հայտարարեց, որ Թուրքիայից Հայաստանի սահմանի խախտման դեպք չի արձանագրվել եւ լինելու պարագայում այն կկանխվեր: Բայց ահա երեկ Թունա Բեքլեւիչը նորից հայտարարել է, թե անցել են սահմանը, ու ասել, որ կան դա ապացուցող լուսանկարներ: Անցե՞լ են, թե՞ չեն անցել սահմանը` թերեւս սկսել են իրենց հարց տալ Հայաստանի քաղաքացիներից շատերը:
Ի վերջո, հայ-թուրքական զեղումները մի կողմ, խոսքը Հայաստանի պետական սահմանի մասին է, որի կապակցությամբ թուրք գործիչների խումբը հայտարարում է, որ անցել են եւ ունեն ապացուցող լուսանկարներ: Այսօր հայ-թուրքական սահմանը բացելու պահանջով են խորհրդանշական անցումներ կատարում, վաղը կարող են արդեն գործնական անցումներ կատարել բոլորովին այլ նպատակով, եւ բոլորովին այլ խմբեր, քան քաղաքական գործիչների խումբը: Իսկ մեր սահմանը իբր թե հսկում են ռուս սահմանապահները: Նրանք էլ հայտարարում են, թե իբր որեւէ խախտում չի եղել: Այդ դեպքում որտեղի՞ց են թուրքերի ունեցած լուսանկարները: Ռուսներին երեւի թե մնում է ասել, որ դրանք ֆոտոշոփով արված հնարքներ են: Ուրիշ ի՞նչ ասել: Հո չե՞ն ասի, դե գիտեք ինչ կա, սահմանը երկար է, մենք էլ քիչ, եւ տեղ-տեղ չենք հասցնում, ու չի բացառվում, որ մեկ-մեկ էլ թուրքերն անցնեն: Առավել եւս` չեն ասի, որ երբեմն հայ-թուրքական բարեկամության կենացն են խմած լինում եւ քնած են լինում, ու չեն կարողանում ժամանակին հետեւել հայ-թուրքական մերձեցման դինամիկային, որն արդեն, փաստորեն, սահմաններ չի ճանաչում: Եվ առավել եւս` քիչ հավանական է, որ ռուսները լիովին անկեղծանան ու ասեն, որ, մեծ հաշվով, հայ-թուրքական սահմանի անվտանգությունը իրենց հետաքրքրում է այնքանով, որքանով պետք է հսկողության տակ պահել տեղի անցուդարձը, իսկ այն կարգավորելը կամ կանոնակարգելը իրենց պետքն էլ չէ: Սրանով փաստացի հստակ երեւում է, թե իրականում ինչքանո՞վ է արդարացված ռուսական երաշխիքների հայաստանյան պաշտամունքը, երբ մենք մեր սահմանների եւ ռազմական անվտանգությունը վստահում ենք մի երկրի, որի համար այդ ամենը, մեծ հաշվով, ոչինչ է իր նույնիսկ փոքր շահերի համեմատ: Բայց այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում: Իսկ ի՞նչ էին անում այդ ժամանակ թուրք սահմանապահները: Չէ՞ որ նրանք էլ պիտի թույլ չտային, որ Բեքլեւիչը իր խմբով մոտենա հայ-թուրքական սահմանին: Չէ՞ որ նա կարող էր Թուրքիայում հանցանք գործած լինել եւ փորձեր լքել երկիրը սահմանը խախտելու միջոցով: Փաստորեն թուրքերն էլ չեն հսկում հայ-թուրքական սահմանը կամ հսկում են միայն Հայաստանի կողմից անցուդարձը, իսկ թե Թուրքիայից ո՞վ եւ ի՞նչ նպատակով կանցնի` թերեւս նրանց չի էլ հետաքրքրում: Իսկ գուցե նպատակը հետաքրքրում է, եւ հենց դրա համար էլ թուրք սահմանապահները բաց են թողել Բեքլեւիչի խմբին: Գուցե խմբի բողոքի ակցիան ունի շատ ավելի լուրջ եւ խորը նշանակություն, քան պարզապես մի քանի էնտուզիաստների քաղաքական երեւակայության թռիչքը:
Ի վերջո, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ թուրքերը ցույց են տալիս, որ ցանկացած պահի կարող են անցնել Հայաստանի սահմանը: Այսինքն` թուրքերը ցույց են տալիս Հայաստանի խոցելիությունը: Իսկ պաշտոնական Երեւանից ոչ մի խոսք եւ ոչ մի ծպտուն: Կարծես թե խոսքը ոչ թե հայ-թուրքական սահմանի, այլ Ռուսաստանի եւ Մոնղոլիայի պետական սահմանի խախտման մասին է, իսկ անցնողներն էլ եղել են ոչ թե մարդիկ, այլ մսացու ոչխարներ: Մի՞թե այս ամենը նման է մի երեւույթի, որի պարագայում խոսքը որեւէ պետության պետական սահմանի մասին է, որն առավել եւս խախտվել է մի պետության կողմից, որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ: Այս ամենը շատ զարմանալի է, ու տպավորությունն այնպիսին է, որ պաշտոնական մակարդակով լռությունը պայմանավորված է ինչ-որ բանից ունեցած վախով: Հետաքրքրական է, որ պաշտոնական Անկարան էլ կարծես թե լռում է կատարվածի առնչությամբ: Տպավորությունն այն է, որ կողմերը ձայն չեն հանում, որովհետեւ հենց իրենք են առաջինը վախենում իրենց իսկ ասելիքը լսելուց, վախենում են, որ ձայն հանելով ինչ-որ մի կծիկ կբացեն, որը հետո շատ դժվար է լինելու հետ հավաքել: Կամ էլ պարզապես կողմերն իրենք էլ չեն հասկանում, թե ի՞նչ է կատարվել, ինչպե՞ս է կատարվել, ինչպե՞ս է հնարավոր եղել հասնել ու անցնել սահմանը: Ի վերջո, նույն հարցը նաեւ առկա է թուրքական կողմում, որտեղ կամ նույն անպատասխանատվության եւ ամենաթողության հարցն է սահմանի վրա, կամ առկա է ինչ-որ կազմակերպված հանգամանք: Այսինքն, մեծ հաշվով, ակնհայտ է, որ տեղի ունեցած միջադեպը կարծես թե կամ բացահայտել է մի շատ լուրջ կազմակերպվածություն եւ հեռուն տանող նպատակներ ունեցող խորհրդավոր ինտրիգ, կամ բացահայտել է երկու հարեւան պետություն հանդիսացող երկրների միջեւ առկա մի անհեթեթ իրավիճակ, երբ փաստացի չկա որեւէ խորհրդավոր կամ գաղտնի իրականություն, այլ կա պարզ եւ մարդկային անելանելիություն, երբ կողմերը ուղղակի չգիտեն` ինչ անել եւ վախենում են հենց դա էլ խոստովանել իրենք իրենց կամ առավել եւս իրենց հասարակություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում