Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն գովեստի խոսքեր է հղել Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուին: Համաշխարհային ֆուտբոլի լեգենդը կարծում է, որ Ռոնալդուն հիանալի խաղ է ցուցադրում «Եվրո-2012»-ում:
«Ես չեմ հետևել մրցաշարի բոլոր հանդիպումներին, բայց կարող եմ ասել, որ Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Չեխիայի ընտրանու հետ խաղում նա դարձավ գեղեցիկ և կարևոր գոլի հեղինակ: Ռոնալդուն բազմակողմանի ֆուտբոլիստ է»,- ասել է դի Ստեֆանոն:







































