Thursday, 16 07 2026
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան

«Վանաձոր-Քիմպրոմ» հանրակացարանի բնակիչները անջուր են մնացել

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի վանաձորի թիվ 3 հանրակացարանի ժամանակավոր գրանցում ունեցող բնակիչները կրկին անջուր են մնացել: Երեկ առավոտյան կտրել են ջուր մատակարարող խողովակը. հանրակացարանի 4-րդ հարկի բնակիչները ջուր չունեն, օգտվում են առաջին հարկի կացարանների ծորակներից:

4-րդ հարկի բնակիչների համար ջուրը միշտ էլ խնդիր է եղել. «16 տարի է՝ տանս ջրի համար կռիվ է, ես իմ երեխի վրա եմ գցում, աշխատող ամուսնուս եմ խնդրում, թե մի դույլ էլ դու բեր, ու դրանից կռիվ է դառնում»,- ասում է 3 երեխաների մայր Քրիստինեն:

Բնակիչները բողոքում են, թե մի քանի տարի առաջ այդ փականն ընդամենը շորով ու լարով փաթաթած էր, ու էլի ջուր չունեին, հիմա էլ եկել, խողովակն են կտրել: 4-րդ հարկի բնակիչները պնդում են, թե հենց այդ խողովակով է իրենց հարկ ջուր բարձրացել: «42 տարվա խողովակը ինչի պիտի կտրեին, եթե հանրակացարանին վերաբերող կա, բոլորին պետք հավաքեն, տեղյակ պահեն, ինչո՞ւ առանց իրազեկելու զոդող բերեցին ու կտրեցին»,- ասում է Անահիտ Մարկոսյանը:

Քիմգործարանի հանրակացարանի վարիչ Ջուլիետա Ալեքյանը խնդիրն այսպես մենաբանեց. «Դա շրջանցող խողովակ էր, որը ջրմուղի կողմից մի քանի անգամ կապարվել է, բնակիչներն էլ կնիքը պոկել են, որի պատճառով գործարանը տուգանք է վճարել, փաստորեն ջուրն այդ տարբերակով հաշվիչի մեջ չի մտնելու, և համարվում է ջրագողություն»:

«Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Գագիկ Ալոյանը փաստում է, որ շրջանցող ջրագիծը հեռացվել է ընկերությն պահանջով` ջրագողությունը կանխելու համար:

Բնակիչներն արդեն դիմում-բողոք են ուղղել ընկերությանը, որում պարզաբանել են կնիքը հեռացնելու պատճառը. «Որ գալիս են կնքելու, լրիվ չես կարողանում բացես, որ վերջին հարկերն էլ ջուր ստանան, պտտելու արդյունքում է պոկվում»,- ասում են բնակիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում