Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Բաքուն առ այսօր չի հրաժարվում հակամարտության լուծման` ի սկզբանե որդեգրած ուժային մեթոդից. ԼՂՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Մենք միշտ դրական ենք վերաբերվել նման նախաձեռնություններին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները և հերթական անգամ հավաստում ենք մեր պատրաստակամությունը հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կոչերին և հանձնարարականներին:

Դրա հետ մեկտեղ ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը շարունակում է մեկնաբանել միջնորդների հայտարարությունները իր համար նպաստավոր ձևով, առաջադրել նախապայմաններ` դրանով իսկ տորպեդահարելով նշված նախաձեռնությունները: Ադրբեջանը շարունակում է բոյկոտել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված առանցքային գործողությունների իրականացումը, ինչպիսիք են` սահմանային պատահարների հետաքննության մեխանիզմների մշակումը, շփման գծից դիպուկահարների հեռացումը և այլն:

Ցավոք, պաշտոնական Բաքուն առ այսօր չի հրաժարվում հակամարտության լուծման` ի սկզբանե որդեգրած ուժային մեթոդից: Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ադրբեջանը, որի պարտականությունների մեջ է մտնում տարածաշրջանում անվտանգության համար պայքարելը, հրաժարվում է հիմնախնդրի լուծման քաղաքակիրթ միջոցներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնում, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կդրսևորեն կառուցողականություն և կհրաժարվեն զինյալ-ուժային շանտաժի և դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից, որոնք սպառնում են տարածաշրջանի փխրուն անվտանգությանն ու կայունությանը:

Մենք վստահ ենք, որ միայն քաղաքական երկխոսության հունով, ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցությամբ է հնարավոր հասնել առաջընթացի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում