Sunday, 12 07 2026
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Հայաստանի թիվ մեկ խնդիրը

Chatham House բրիտանական հայտնի վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել Հարավային Կովկասի մասին, որտեղ անդրադառնալով Հայաստանին՝ համեմատել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահական շրջանները ու նրանց վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ՝ եզրակացնելով, որ Քոչարյանը իր նախագահության շրջանում վաճառեց Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանին՝ դրանով հարվածի տակ դնելով երկրի ինքնիշխանությունը: Փաստորեն, բրիտանական հայտնի վերլուծական կենտրոնը բարձրացնում է Հայաստանի ինքնիշխանության խնդիրը:

«Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը այնքան մեծ է, որ Հայաստանի թիվ մեկ մտահոգությունը պետք է լինի իր ինքնիշխանությունը: Սակայն Հայաստանը այդպիսի մտահոգություն չի ցուցաբերում, համենայնդեպս՝ հրապարակայնորեն»,- գրում են զեկույցի հեղինակները: Այստեղ, հավանաբար, նկատի է առնվում այն, որ Հայաստանը ներկայումս տարված է ՀՀԿ-ԲՀԿ հակադրությամբ, իսկ այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ի այլընտրանքը և, այսպես ասած, գլխավոր ընդդիմությունը ներկայումս դառնում է ԲՀԿ-ն, որտեղ հստակ ուրվագծվում են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահերն ու դրանք Ռուսաստանի օգնությամբ սպասարկելու ջանքերը: Այլ կերպ ասած՝ հայտնի վերլուծական կենտրոնն ակնարկում է, որ Հայաստանի քաղաքական պայքարում ընդդիմադիր դիրքերի առաջատար է դառնում մի ուժ, որը պատասխանատու է Հայաստանի ինքնիշխանությունը վտանգելու քաղաքականության համար, և որը շարունակում է նույն վեկտորի ուղղությամբ որոնել սեփական շահերի սպասարկում: Եվ այստեղ արդեն էական է դառնում նաև այն, որ այդ ուժին սատարում է նախկին առաջատար ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը:

Այս ֆոնին միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու է Սերժ Սարգսյանը դրական ընկալման արժանանում Արևմուտքում, որի մեսիջներից մեկն էլ թերևս Chatham House-ի զեկույցն է, Քոչարյանի կառավարմանը տրված գնահատականն ու Սերժ Սարգսյանի մասին «ավելի քիչ ռուսամետ» ձևակերպումը, ինչը ըստ էության նշանակում է ավելի «ինքնիշխանամետ»: Համենայնդեպս, առկա իրավիճակում Սերժ Սարգսյանը կարողանում է լավագույնս օգտագործել այդ դասավորությունն ու զբաղեցնել շահեկան քաղաքական դիրք՝ փորձելով դրա տակ դնել հենց ինքնիշխանության խնդիրը և ներկայանալ որպես այն սպասարկելուն միտված միակ ազդեցիկ և կարող ուժը Հայաստանում:

Առայժմ, իհարկե, ակնհայտ է, որ որակական առումով Սարգսյանը այդ խնդիրը սպասարկում է չափազանց ցածր որակով, գրեթե անորակությամբ և, հետևաբար կարելի է ասել՝ խիստ անբավարար մակարդակով է սպասարկում, սակայն քաղաքական դաշտի մյուս կարող ուժերի գործարքը Ռուսաստանի հետ նրան հնարավորություն է տալիս պահպանել իր դիրքերը: Այստեղ, սակայն, բացի ներքաղաքական կամ ավելի շուտ ներիշխանական այս պայքարից՝ ակնհայտ է, որ ինքնիշխանության խնդիրը իսկապես դարձել է Հայաստանի համար հասարակական և պետական լրջագույն խնդիր, ու Հայաստանի հասարակությանն այլևս անհրաժեշտ է իրադարձություններին ու գործընթացներին նայել հենց այդ խնդրի պրիզմայով, ինչպես քսան տարի առաջ, բայց արդեն քսան տարվա դասերը քաղած լինելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում