Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրեց Samsung Galaxy SIII սմարթֆոնը

Այսօր Հյուսիսային պողոտայում ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացչությունը, ներկայացրեցին Galaxy SIII սմարթֆոնը: Սմարթֆոնը ներկայացնելու համար կազմակերպված երաժշտական ձևավորմամբ զվարճալի միջոցառումը, հաճելի անակնկալ էր երկար սպասված Galaxy SIII-ի երկրպագուների և լրատվամիջոցների համար:

Միջոցառման մասնակիցներին հնարավորություն էր տրված սմարթֆոնը փորձարկել Հյուսիսային պողոտայում տեղակայված` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև մասնակցել հետաքրքիր մրցույթների:

Միջոցառումն ուներ հետաքրքիր պարային կատարումներով համալրված հարուստ երաժշտական ծրագիր`բրեյք-դանս, հիպ-հոպ և կապուերա ոճերում: Սքեյթով ու անվաչմուշկով սահող երիտասարդները հավաքվածներին ոգևորում էին իրենց վարպետությամբ: Հարևանությամբ անց էր կացվում գրաֆիտիով նկարների մրցույթ:

Samsung Galaxy SIII սմարթֆոնի ներկայացումն ուղեկցվում էր հետաքրքիր մեկ այլ մրցույթով նաև: Ամենակարճ ժամանակահատվածում Samsung Galaxy SIII սմարթֆոնի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքանշանի խճանկարը համակարգչով հավաքած մասնակիցը ստացավ հաճելի մրցանակ` Samsung Galaxy SIII սմարթֆոն: Արժեքավոր հեռախոսներ ստացան նաև մյուս հաղթողները: Մրցանակները հանձնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացչության տնօրեն Անդրանիկ Շահբազյանը:

Samsung GALAXY S III-ը աշխատում է Android™ 4.0 (Ice Cream Sandwich) օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն ունի 4.8 դյույմանոց HD Super AMOLED (1280×720) էկրան: 8ՄՊ հզորությամբ 7 զրոյական փականով «խելացի» տեսախցիկը հնարավորություն է տալիս արագ լուսանկարել` առանց ժամանակ կորցնելու ֆոտոփականի ուշացման պատճառով, և կառաջարկի լուսանկարների խմբից լավագույն պատկերը: Սմարթֆոնն օժտված է բազմաթիվ այլ ֆունկցիաներով:

Երկար սպասված սմարթֆոնը կարելի է ձեռքբերել Հյուսիսային պողոտայում և Ամիրյան փողոցում տեղակայված և շուրջօրյա ռեժիմով գործող` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից, ինչպես նաև ընկերության սպասարկման այլ կենտրոններից: Սմարթֆոնն արժե 339 հազար դրամ: Բոլոր նրանք, ովքեր Samsung GALAXY SIII սմաթֆոնը նախապես առցանց պատվիրել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքի միջոցով, այն ձեռք կբերեն 329 հազար դրամով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում