Metallica խումբը տեսագրություն է տարածել, որտեղ կոչ է անում իր երկրպագուներին ոստիկանությանը հայտնել իրենց երկրպագուի սպանությանն առնչվող ցանկացած ինֆորմացիա: Նրանց երկրպագուն Վիրջինիայի տեխնոլոգիական համալսարանի ուսանող Մորգան Հարինգթոնն է, որին սպանել էին խմբի համերգից տուն վերադառնալու ճանապարհին: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Տեղեկության համար, որը դուրս կբերի հանցագործի հետքի վրա,Վիրջինիայի ոստիկանությունն առաջարկում է 100 հազար, իսկ Metallica-ն՝ 50 հազարդ դոլար:
20-ամյա Հարինգթոնը սպանվել էր 2009 թվականին՝ Շարլոթսվիլում կազմակերպված համերգի ժամանակ: Նրա դիակը հայտնաբերվել էր 3 ամիս անց:








































