Գալիլեում է տեղակայված Իսրայելում միակ թառափային ֆերման` Karat Caviar-ը:
Ձեռնարկությունն ստեղծվել է 1992թ., երբ Իգալ Բեն-Ցվին Ռուսաստանից բերեց թառափների բեղմնավորված խավիար:
Ներկայում մի քանի լճակներում բնակվում է ավելի քան 70 հազար ձկնատեսակ, որոնց մեծ մասի տարիքը շուրջ 12 է:
Յուրաքանչյուր ձուկ տալիս է շուրջ 2.5-3 կգ ձկնկիթ:
Կասպից ծովում թառափի որսի արգելքի հետ սև խավիարի օրինական արտահանումն ավելի շատ է անցնում այնպիսի ֆերմաների հսկողության տակ, ինչպիսին Գալիլեի ձկնաբուծարանն է, իսկ ավանդական արտահանողները` Ռուսաստանն ու Իրանը, շուկայից դուրս են մղվում: Այս մասին գրում է MIGnews-ը:
Ներկայում բարձրորակ սև ձկնկիթի համաշխարհային շուկան կազմում է շուրջ 100 տոննա:
Իսրայելը հույս ունի այս տարի արտադրել 4 տոննա խավիար ու հուսով է` մոտ ապագայում արտադրել խավիարի համաշխարհային պահանջարկի 10 տոկոսը:
Շուկայում 1 կգ խավիարի գինը 3-5 հազար դոլար է:









































