Tuesday, 30 04 2024
15:45
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Ռուբեն Հայրապետյանը հայհոյել է

ՀՖՖ-ի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հեռախոսազրույցի ժամանակ հայհոյել է «Հետքի» լրագրողներից մեկին: Լրագրողը ցանկացել է պարզել, թե ինչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակ» թերթը պատգամավորի դատական հայցից հետո, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է իրեն հատուկ «բարյացակամությամբ».

«Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք: Տգետ, ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի»,- ասել է պատգամավորը ու սեռական բնույթի հայհոյանքներ տվել:

Այսօր «Հետքը» նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին, որին կից նաև Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը.

«Հարգելի պարոն Սարգսյան, բազմիցս հայտարարել եք պաշտոնյայի օրինակելի վարքագծի անհրաժեշտության, հակառակի անընդունելիության և այդ պարագայում պատժի անխուսափելիության մասին,- գրված է նամակում,- ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանն իր վիրավորանքներով և անպարկեշտ արտահայտություններով նսեմացրել է լրագրողի պատիվն ու արժանապատվությունը: Նման պահվածքով Ռ. Հայրապետյանը ոչ միայն վարկաբեկում է իրեն, այլև աղավաղում պաշտոնյայի կերպարը:

Հաշվի առնելով, որ Ռ. Հայրապետյանը ՀՀԿ խորհրդի անդամ է, խնդրում ենք նրա վարքագիծը քննարկման առարկա դարձնել կուսակցության խորհրդում և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ռուբեն Հայրապետյանն իրեն անպատիժ չզգա»:

«Հետքը» գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նույնպես նամակ է ուղարկել «Հաղորդում հանցագործության մասին» ու կից ներկայացրել նաև ձայնագրությունը:

Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.
«Հարգելի պարոն Հովսեփյան,
Ս.թ. փետրվարի 2-ին «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին` տեղեկատվություն ստանալու համար: Ներկայանալուց հետո Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք»:
«Իսկ Ձեզ զանգելն արգելվա՞ծ է»,- հարցրել է «Հետքի» լրագրողը Ռուբեն Հայրապետյանին:
«Տգետ, ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի»,- ասել է պատգամավորը և անջատել հեռախոսը:
Գրիշա Բալասանյանը լուսաբանում է ԱԺ-ի աշխատանքները և շատ լավ տեղյակ է, որ ԱԺ որևէ պատգամավոր մամուլի ծառայություն չունի: Ինքը` Ռուբեն Հայրապետյանը, մամուլի ծառայություն ունի ֆուտբոլի ֆեդերացիայում, բայց լրագրողը ֆուտբոլին վերաբերող տեղեկություն չէ, որ նրանից ուզում էր ճշտել:
Հետևաբար, լրագրող Գրիշա Բալասանյանը կրկին զանգահարել է Ռ. Հայրապետյանին` պարզելու, թե ինչու է պատգամավորն իրեն վիրավորում և տգետ անվանում միայն այն բանի համար, որ ինքն իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում և ընդամենը փորձում է պատգամավորից` պետական պաշտոնյայից, տեղեկություններ ստանալ: Ռուբեն Հայրապետյանը նախ ճշտել է` արդյոք զրույցը ձայնագրվո՞ւմ է, և երբ լրագրողը տեղեկացրել է, որ, այո, ձայնագրվում է, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ լրագրող Գ. Բալասանյանին: Ավելին` հայհոյանքներ տալուց հետո ավելացրել է. «լավ արեցի» ու շարունակել հայհոյել:
Պատգամավորը ակնհայտ խոչնդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը` ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդված:
Ուստի, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հաղորդմանը կցվում է «Հետք» շաբաթաթերթի «N4 (64) փետրվարի 3-9, 2011» համարը` համապատասխան հոդվածի առկայությամբ, հեռախոսազրույցի ձայնագրությունը` խտասկավառակի վրա: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել ձայնագրության բնօրինակը:
Հարգանքներով`
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ,
«Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան
«Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյան»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում