Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները երկրի հարավարևելյան հատվածում գտնվող Մարդինի նահանգի Սավուր շրջանում հրթիռակոծել են անվտանգության ծառայության շենքը:
Հայտնի չէ՝ հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կա՞ն, թե ոչ: Հարձակումը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 23.00-ին: Հրթիռակոծությունից բացի, քուրդ զինյալները երկարափող զենքերով գնդակոծել են անվտանգության շենքը և հեռացել լեռները:
Իսկ Թունջելիի (նախկին Դերսիմ) նահանգում PKK-ականները երեկ գիշեր առևանգել են երկու գյուղացու: