Starbucks ընկերությունը զայրույթ է առաջացրել Twitter-ում այն բանից հետո, երբ սխալմամբ Իռլանդիայի հաճախորդներին ուղարկել է այն գովազդը, որը նախատեսված էր միայն բրիտանացիների համար և կապված էր Եղիսաբեթ 2-րդ թագուհու գահակալման տարելիցի հետ:
Ինչպես փոխանցում է Euromag-ը, Starbucks–ի հաշվից Twitter-ի բաժանորդներին ուղարկված հաղորդագրությունից հետո սուրճի հսկան ստացել է աշխարհագրության չիմացության վերաբերյալ մեկնաբանություններ։
Ընկերությունն արդեն ներողություն է խնդրել «Մենք սխալմամբ մեր Twitter-ի իռլանդական էջում տեղադրել ենք տեղեկություն, որը նախատեսված էր միայն Բրիտանիայի հաճախորդների համար: Մենք ցավում ենք»,- գրել են Starbucks–ի ներկայացուցիչները: