Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Որ ճանապարհն ընտրեց Տեր-Պետրոսյանը 13 տարի առաջ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ավելի շատ հարցեր են առաջացել, քան թե պատասխաններ հնչել: Ու այդպիսի հարցերից մեկը հետևյալն է. արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարումը իշխանությունից կամավո՞ր էր, թե՞ պարտադրված: Ինքը՝ առաջին նախագահը, իր հրաժարականի ուղերձում շեշտում է սա՝ ասելով, որ մեզ հայտնի ուժերի պահանջով է հրաժարական տալիս: Բայց իշխանափոխությունից հետո այդ ուժերի առաջնորդներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, հայտարարեց, որ եթե Տեր-Պետրոսյանը չցանկանար հրաժարական տալ, ոչ ոք չէր կարող նրան ստիպել: Թվում է՝ հակադիր այս հայտարարությունները առեղծվածային են դարձնում Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատմությունը: Իրականում, սակայն, դրանք ամենևին էլ իրար չեն հակասում, և այդ երկու իրարամերժ պնդումների բարեխիղճ զուգադրումը, թերևս, կարող է բացահայտել Տեր-Պետրոսյանի հրաժարականի՝ մինչ այժմ անհայտ շերտերը: Եկեք պատասխան տանք հետևյալ հարցին. արդյոք Տեր-Պետրոսյանը ցանկության պարագայում չէ՞ր կարող իր պաշտոնը պահպանել մինչև 2000 թվականի հերթական նախագահական ընտրությունները: Մինչև հիմա քաղաքական գործիչները այս հարցին բացասական պատասխան են տվել` մատնանշելով 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կասկածելիությունը, իշխանության պառակտվածությունը, ԼՂ հարցի շուրջ ստեղծված միջազգային լարված վիճակը, և այս փաստարկներին բոլորը կարծես լուրջ են վերաբերվել: Սակայն արդյոք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրինակները մեզ չե՞ն պարտադրում, որ վերանայենք այս հարցում մեր ունեցած պատկերացումները: 1998, 2003 և 2008 ու 2009 թվականների համապետական և քաղաքապետի ընտրությունները համեմատության եզր չեն կարող ունենալ 1996 թվականի ընտրությունների հետ: Քոչարյանի, իսկ այնուհետև նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը պառակտվածության առումով էլ որևէ եզր չի կարող ունենալ Տեր-Պետրոսյանի իշխանության հետ, քանի որ այս չափանիշով ակնհայտորեն գերազանցում են առաջինին: ԼՂ հարցում էլ Քոչարյանի և Սարգսյանի իշխանության ժամանակները տասնապատիկ ավելի լարված են, և քանի որ միևնույն չափանիշներով անհամեմատ վատ վիճակում գտնվող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կարողանում են վայելել իրենց նախագահական ժամկետները, նշանակում է՝ Տեր-Պետրոսյանը նման խնդիր չպետք է ունենար: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը Մաքիավելի կարդացել են, Տեր-Պետրոսյանը այն անգիր պետք է իմանար և, ուրեմն, Վազգեն Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Բաբայանին, Սերժ Սարգսյանին իրար դեմ հանելու իմաստով դժվարություններ չպետք է ունենար: Նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ պիտի որ ավելի հեշտ հարցերը լուծեր: Ինչ վերաբերում է ընդդիմության հետ հարաբերություններին` հովհաննեսվարյանները միշտ պատրաստ են ցուցադրել իրենց ծառայամտությունը, հեռուստաընկերություններին այսօրվա պես կարելի էր վերցնել վերահսկողության տակ, Արմեն Գևորգյանն ու Վիգեն Սարգսյանը Բաբկեն Արարքցյանի օգնականներն են եղել, Դավիթ Վարդանյանին, Յուրա Վարդանյանին ու էլի դրանց նմաններին միշտ էլ կարելի էր մի պաշտոն տալ: Ասել է թե` քաղաքականապես Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը անխուսափելի չէր: Ու եթե նա ցանկանար, իշխանության ներսում նրա հրաժարականը իսկապես ոչ ոք չէր պահանջի: Եվ, ուրեմն, ինչո՞ւ հրաժարական տվեց Տեր-Պետրոսյանը. սրա պատճառները որքան քաղաքական, նույնքան էլ բարոյական ու արժեքային էին: Իշխանության գալով, այսպես կոչված, լիբերալ արժեքների վրա` Տեր-Պետրոսյանը կանգնեց միանգամայն ոչ լիբերալ հրամայականի առաջ. հաղթել պատերազմում: Ակնհայտ էր, որ այս, ըստ էության, կենսական խնդրի լուծման անհրաժեշտությունը նրան հնարավորություն չպիտի տար լրջորեն զբաղվել ներքաղաքական լիբերալ համակարգի և հարաբերությունների ներդրմամբ: Իսկ 1997 թվականին, երբ պատերազմում հաղթելու կենսական խնդիրը լուծված էր, հաղթահարված էր էներգետիկ ճգնաժամը, և երկրի տնտեսությունը բերված էր միջին վիճակագրական ետխորհրդային վիճակի, Տեր-Պետրոսյանը չէր կարող իր համար իբրև առաջնային խնդիր չունենալ իրեն իշխանության բերած արժեքների համակարգային ներդրումը, և նա պիտի շտապեր, որովհետև դրա համար ընդամենը չորս տարի ժամանակ ուներ: Սակայն հենց այստեղ էր, որ պարզվեց, որ պատերազմի խառնաշփոթի մեջ իշխանական թիմում հայտնված մի շարք մարդկանց շրջանում բոլորովին նոր արժեքներ են ձևավորվել, հարաբերությունների բոլորովին նոր կերպ, կառավարման նոր մեթոդ, որ, ըստ էության, կարելի է անվանել միակտղամարդկության սինդրոմ: Ինչպես հետագայում պարզվեց, այս մտածողությունը տարածվել էր նաև քաղաքական այն ճամբարում, որը կարող էր այլընտրանք լինել Տեր-Պետրոսյանի իշխանությանը: Եվ այս իրավիճակում Տեր-Պետրոսյանը երկու ճանապարհ ուներ. Կա՛մ համակերպվել ստեղծված վիճակի հետ և Քոչարյան-Սարգսյան-Մարգարյան-Բաղդասարյան քաղաքական պլեադային առաջնորդել դեպի խաշահամմերաբուրանային պայծառ ապագա, կա՛մ էլ հրաժարվել այս ճանապարհից: Տեր-Պետրոսյանը ընտրեց երկրորդ ճանապարհը` մինչ այդ, սակայն, հետագայում իշխանությանը տիրացած թիմին փորձելով բացատրել նրանց առաջ ուրվագծվող ճանապարհի անհեռանկարայնությունը: Եվ հենց այս իրավիճակում էր, որ առաջացավ այն հակասությունը, որը պետք է ի հայտ գար Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հայտարարությունների հակասությունների տեսքով: Եվ ուրեմն, Տեր-Պետրոսյանը հրաժարվեց իշխանությունից ոչ թե այն պատճառով, որ չէր կարող այն պահպանել, այլ այն պատճառով, որ պիտի ընտրություն կատարեր իրական իշխանության և իշխանության մասին իր ունեցած երազանքի միջև: Նա ընտրեց երազանքը, և իշխանության բուրգում գտնվող բոլոր երազողները գնացին նրա ետևից: Անցել է ութը տարի. Տեր-Պետրոսյանի ետևից չգնացածները Հայաստանին զրկել են երազանքից ու իրականացրել են իրենց երազանքը: Նրանք ունեն «Համմերներ», «Բուրաններ», փող, շատ փող: Ասել է թե` երազելու այլևս ոչինչ չունեն: Իսկ սա թերևս նշանակում է, որ մոտենում է Հայաստանի երազելու հերթը, և գալիս է ժամանակը, երբ երկիրը չի կարող ապրել առանց երազանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում