Sunday, 16 06 2024
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ

Երիտասարդ թունիսցիներին ջիհադի կոչ են անում

Թունիսյան մզկիթների մի շարք ռադիկալ տրամադրված իմամներ երիտասարդներին սկսել են կոչ անել մեկնել Սիրիա ` Բաշար Ասադի վարչակարգի դեմ ուղղված ջիհադի համար։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Թունիսի մոտ 500 հազար մզկիթներից մոտ 400-ը գտնվում են ռադիկալ իսլամիստների կառավարման ներքո: Հենց այդ պաշտամունքային հաստատություններում էլ նման քարոզչություն է տարվում:

Կրոնի հարցերի նախարար Ահմեդ Բերգաուին հաստատել է նման խնդրի առկայությունը՝ ավելացնելով, որ կառավարությունն արդեն զբաղվում է խնդիրը լուծելու ճանապարհներ փնտրելով:

Թունիսի ՆԳՆ ղեկավար Ալի Լարայեդն իր հերթին հայտարարել է, որ նման բան հադիպել է նաև առաջ` երիտասարդ թունիսցիները մեկնում էին հարևան Լիբիա՝ Մուամար Քադաֆիի դեմ պատերազմելու համար:

«Մենք երիտասարդությանը փորձում ենք հետ պահել վատ արկածներից: Նրանցից ոմանք արդեն սպանվել են, ոմանց ձրբակալալ են, սակայն ովքեր մնացել են՝ շարունակում են պատերազմել Սիրիայում»,- հստակեցրել է նախարարը՝ հավելելով, որ իր գերատեսչությունը հետևում է իրավիճակին:

Մի շարք արաբական երկրներում որտեղ գերակշռում են սունիները, միահավատների` սիրիական ապստամբների պայքարը Բաշար Ասադի ալավիական /շիա/ վարչակարգի դեմ, ընկալվում է կրոնական հակամարտության պրիզմայով: Այդ իսկ պատճառով ռադիկալ իսլամի մի շարք հետնորդներ ուղևորվում են Սիրիա` իրենց պարտքը համարելով «պայքարել հանուն հավատքի»:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշիր Ջաֆարին հայտարարել էր, որ իր երկրում գործում են «օտարազգի ահաբեկիչներ և վարձկաններ»` 26 երկրներից` Թունիս, Լիբիա, Պաղեստին և այլն: Ընդ որում՝ դիվանագետը հայտարարել էր, որ նրանցից շատերը կապ ունեն «Ալ-Կաիդա»–ի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում