Աֆղանցի տղայի մարմնին հայտնաբերվել է խալ, որն իր տեսքով հիշեցնում է տղայի հայրենիքի քարտեզը:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, 9- ամյա Գրան իր երկրում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ առաջին անգամ ցույց է տվել իր խալը, որը կարծես Աֆղանստանի քարտեզը լինի:
Գրան ասել է, որ աջ ձեռքի վրայի այդ հետքը միշտ է եղել, և ոչ ոք չի նկատել նրա նմանությունը քարտեզի հետ:
Աֆղանստանի հայրենասերներն այս մասին իմանալով՝ երեխային և նրա ընտանիքին հող են նվիրել, որտեղ նրանք կարող են իրենց համար սեփական տուն կառուցել, ինչպես նաև գումար են հատկացրել երեխայի կրթության համար:
Բացի այդ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի ամեն ամիս 100 դոլար է վճարվելու: